Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.01.2010
Հաստատվեցին Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականների մարզչական կազմերը
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականների մարզչական կազմերը` Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական` Գլխավոր մարզիչ` Սևադա Արզումանյան Մարզչի օգնական` Աշոտ Բարսեղյան Դարպասապահների մարզիչ` Հայկ Կիրակոսյան Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական` Գլխավոր մարզիչ` Սուրեն Չախալյան Մարզչի օգնական` Ռոման Սիմոնյան Դարպասապահների մարզիչ` Արմեն Ավագյան մանրամասն »

31.12.2009
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2010 թվականը լինի խաղաղության, աշխատանքային հաջողությունների և ընտանեկան երջանկության տարի մանրամասն »

22.12.2009
Հենրիխ Մխիթարյանը` 2009 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի 18-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխության մանրամասների մասին մենք կտեղեկացնենք մի փոքր ուշ, իսկ այժմ ներկայացնում ենք 2009 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները: Տարվա լավագույն ‎ֆուտբոլիստը որոշվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հարցմամբ: 2009 թվականի տարվա լավագույն ‎ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Գանձասար», «Միկա», «Բանանց», «Ուլիս», «Շիրակ», «Կիլիկիա» և... մանրամասն »

22.12.2009
Կարեն Միքայելյանը` 2008-2009թթ. Հայաստանի ֆուտզալի լավագույն ֆուտբոլիստ
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի 18-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն, որի ընթացքում ամփոփվեցին նաև Հայաստանի ֆուտզալի 2008-2009թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ մրցույթի արդյունքները: 2008-2009 թթ. մրցաշրջանի ֆուտզալի լավագույն ‎ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Հրազդան», «Եվրոպա», «Թալ Գրիգ», «Էրեբունի» և «Գյումրի» ակումբների նախագահները և գլխավոր մարզիչները, Հայաստանի ֆուտզալի 2008-2009թթ. առաջնության հանդիպումները սպասարկած մրցավարները եւ տեսուչները, զանգվածային... մանրամասն »

22.12.2009
Տեղի ունեցավ Հայաստանի 18-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը
Դեկտեմբերի 22-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի 18-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը վարում էր սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Ողջույնի խոսքից հետո հանդիսատեսին ցուցադրվեց 2009 թվականի ֆուտբոլային ամփոփիչ տեսահոլովակը: Այնուհետև սկսվեց բուն մրցանակաբաշխության արարողությունը: Առաջինը չեմպիոնի գավաթը, ոսկե մեդալներն ու պատվոգրերը հանձնվեցին 2008-2009թթ. մրցաշրջանի ֆուտզալի առաջնության չեմպիոն «Էրեբունի» թիմին: Պարգևատրվեց նաև առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ Կարեն Միքայելյանը... մանրամասն »

19.12.2009
ՀՖՖ Նախագահի ծրագրային հայտարարությունը 2010/2011 թվականների ակումբների արտոնագրման մրցաշրջանի համար
Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս հայտարարությամբ սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի թվով 7-րդ մրցաշրջանի աշխատանքները, որոնք վերաբերում են ՀՖՖ-ի 2010 թվականի և ՈՒԵՖԱ-ի 2010/11 թվականների մրցաշրջաններին: Այս անգամ, ինչպես և նախորդ երկու մրցաշրջանում, արտոնագրման ընթացակարգին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբներն ու ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից բոլոր 8 թիմերի մայր-ակումբները: Այս մրցաշրջանում արտոնագրման գործընթացին առաջին անգամ կմասնակցի Դիլիջանի «Էրեբունի-Դիլիջան»... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel