Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.12.2009
Հայտնի դարձան Հայաստանի կանանց հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում
Դեկտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացվեց կանանց Եվրոպայի մինչև 19 և մինչև 17 տարեկանների 2010-2011թթ. առաջնությունների որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 1-ին խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Անգլիայի, Ֆինլանդիայի և Մոլդովայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Մոլդովայում` 2010թ. սեպտեմբերի 11-ից 16-ը: Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 6-րդ խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Բելգիայի, Անգլիայի և Թուրքիայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Բելգիայում` 2010թ. հոկտեմբերի 3-ից 8-ը: մանրամասն »

16.12.2009
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 100-րդն է
2009 թվականի դեկտեմբերի 16-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Իսպանիայի հավաքականը գլխավորում է դասակարգման աղյուսակը, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին` երկորդն է, առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան: 1. Իսպանիա – 1627 (միավոր) 2. Բրազիլիա – 1568 3. Հոլանդիա – 1288 4. Իտալիա – 1209 5. Պորտուգալիա - 1176 6. Գերմանիա– 1173 7.... մանրամասն »

15.12.2009
Ֆլեմինգ Սերիցլևը նշանակվել է հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը նշանակվել է հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն: մանրամասն »

15.12.2009
Հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության ակումբների մասնակցությամբ
Այսօր` դեկտեմբերի 15-ին, ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության ակումբների արտոնագրման պատասխանատուների մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպել և անցկացնում էր ՀՖՖ Արտոնագրման բաժինը: Հանդիպմանը ներկա էին 2010/2011 թվականների արտոնագրման մրցաշրջանի թեկնածու ակումբները, ինչպես նաև ՖԱ «Արարատը», որը, չնայած դուրս է մնացել ՀՀ 2010 թվականի Բարձրագույն խմբի առաջնության խաղարկությունից և չի մասնակցելու 2010/2011 թվականների արտոնագրման մրցաշրջանին, այնուամենայնիվ, համաձայն հավասարակշռության քաղաքականության, հրավիրվել էր հանդիպմանը... մանրամասն »

14.12.2009
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 5-րդ տուր
Դեկտեմբերի 13-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 5-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Էրեբունի»-«Գյումրի» 13:4 «Էրեբունի» 13 – Սարո Գալստյան-4, Վահան Սարգսյան-2, Ռոման Չարիկյան-2, Արամ Եղիազարյան-2, Ավետիս Տոնելյան-1, Արեգ Ավագյան-1, Արամ Քոսայան-1: «Գյումրի» 4 – Ստյոպա Մկրտչյան-1, Արտյոմ Բեռնեցյան-1, Արման Տոնոյան-1, Վոլոդյա Առաքելյան-1: «Հրազդան»-«Եվրոպա» 6:9 «Հրազդան» 6 – Վանիկ Ղազարյան-3, Շիրազ Սողոյան-2, Կարեն Աբաղյան-1:... մանրամասն »

10.12.2009
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների ճանաչողական այցը Հայաստան
Դեկտեմբերի 4-ին ճանաչողական այցով Հայաստան էին ժամանել ՈՒԵՖԱ-ի ազգային ֆեդերացիաների զարգացման բաժնի պետ Պասկալ Տորեսը և ՈՒԵՖԱ-ի «Հեթ-տրիկ» ծրագրի մենեջեր Ժոզեֆ Կլեմենտը: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՖՖ կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնին, մանկապատանեկան մարզադպրոց-ինտերնատի շինարարական աշխատանքներին, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՀՖՖ կատարված ներդրումներին, հանդիպել ՀՖՖ անձնակազմի հետ, քննարկել հնարավոր տեխնիկական և մասնագիտական աջակցության խնդիրներ: Աճառյան փողոցին հարող տարածքում կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel