Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.12.2009
Տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը
Դեկտեմբերի 9-ին կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Տ. Մարգարյանը, Ռ. Սինոյանը, Ս. Իսրայելյանը, Թ. Գրիգորյանը, Լ. Հասրաթյանը, Կ. Հարությունյանը, Հ. Վարյանը, Վ. Դալլաքյանը, Մ. Զաքարյանը, Է. Մարգարյանը, Ս. Ավետիսյանը: Նիստին ներկա էր նաև ՀՖՖ Գործադիր տնօրեն Ա. Մինասյանը: Օրակարգում դրված էին հետևյալ հարցերը` 1. Ֆլեմինգ Սերիցլևի հաշվետվությունը 6 ամսվա կատարած աշխատանքի մասին: 2. Տրանսֆերային պատուհանների ժամկետների քննարկում: Օրակարգի հարցերի քննարկման... մանրամասն »

10.12.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա 2009թ. մրցաշրջանի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: մանրամասն »

08.12.2009
Հայտնի դարձան Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում
Դեկտեմբերի 7-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացվեց Եվրոպայի մինչև 19 և մինչև 17 տարեկանների 2010-2011թթ. առաջնությունների որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Իսպանիայի, Իսրայելի և Լիտվայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Լիտվայում` 2010թ. հոկտեմբերի 19-ից 24-ը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Չեխիայի, Թուրքիայի և Իսլանդիայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Իսլանդիայում` 2010թ. սեպտեմբերի 22-ից 27-ը: մանրամասն »

07.12.2009
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 4-րդ տուր
Դեկտեմբերի 6-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 4-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Էրեբունի»-«Քախսի» 4:5 «Էրեբունի» 4 – Մհեր Միրումյան-2, Գրիգոր Մկրտչյան-1, Վահան Սարգսյան-1: «Քախսի» 5 – Արմեն Գյուլամբարյան-3, Էդգար Կիրակոսյան-1, Գրիգոր Կապուկրանյան-1: «Եվրոպա»-«Գյումրի» 6:2 «Եվրոպա» 6 - Հենրիկ Գրիգորյան-2, Խորեն Զարգարյան-1, Խաչատուր Առաքելյան-1, Լևոն Մանուչարյան-1, Խաչատուր Միքայելյան-1: «Գյումրի» 2 – Վահան Հակոբյան-1, Հակոբ... մանրամասն »

30.11.2009
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 3-րդ տուր
Նոյեմբերի 29-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 3-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Քախսի»-«Եվրոպա» 6:2 «Քախսի» 6 – Վլադիմիր Մխիթարյան-2, Լևոն Ղասաբօղլյան-2, Արմեն Գյուլամբարյան-1,  Արման Սահակյան-1 «Եվրոպա» 2 - Հենրիկ Գրիգորյան-2 «Հրազդան»-«Գյումրի» 3:6 «Հրազդան» 3 – Վանիկ Ղազարյան-2, Կարեն Աբաղյան-1 «Գյումրի» 6 – Արման Տոնոյան-2, Վարդան Հովհաննիսյան-2, Արտյոմ Բեռնեցյան-2 Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

27.11.2009
ՀՖՖ-ն վերսկսում է ուսուցիչների վերապատրաստման և գույքի բաշխման աշխատանքները
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ս/թ նոյեմբերի 27-ից կվերսկսի «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակներում նախատեսված ՀՀ մոտ 900 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական գրականության և մարզական գույքի բաշխման աշխատանքները: Գործընթացը կտևի մեկ ամիս, որի ընթացքում ՀՖՖ ինստրուկտորները կայցելեն հանրապետության բոլոր մարզերը և ՀՀ գիտության և կրթության նախարարության օժանդակությամբ կազմակերպված սեմինար-պարապմունքների ընթացքում ուսուցիչներին կներկայացնեն առարկայի մեթոդական ուղեցույցի և “Ֆուտբոլ” ուսումնամեթոդական ձեռնարկի... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel