Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.11.2009
2011թ. կանանց Աշխարհի գավաթ. Իտալիա - Հայաստան 7:0
Նոյեմբերի 25-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը անցկացրեց հերթական հանդիպումը 2011թ կանանց Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Իտալական Ֆրանկավիլա ալ Մարե քաղաքում «Կոմունալե» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպեց Իտալիայի կանանց հավաքականի հետ և պարտվեց 0:7 հաշվով: 2-ական գնդակ մեր թիմի դարպասը ուղարկեցին Մելանիա Գաբիադինին և Պատրիցիա Պանիկոն, մեկական գոլի հեղինակներ դարձան Տոնան, Կոնտին ու Կամպորեզեն: ԻՏԱԼԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 7:0 (2:0) Ֆրանկվիլա ալ Մարե, «Կոմունալե» մարզադաշտ Մրցավար` Ժուժանա Կովակովա (Սլովակիա) Գոլերը` Էլիզաբետա Տոնա, 1, Պամելա... մանրամասն »

23.11.2009
2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 2-րդ տուր
Նոյեմբերի 22-ին կայացան 2009-2010թթ. Հայաստանի ֆուտզալի առաջնություն 2-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Քախսի»-«Հրազդան» 12:0 «Քախսի» 12 – Արմեն Գյուլամբարյան-6, Գրիգոր Կապուկրանյան-3, Էդգար Կիրակոսյան-1, Լևոն Ղասաբօղլյան-1, Արման Սահակյան-1 «Եվրոպա»-«Էրեբունի» 2:2 «Եվրոպա» 2 – Աշոտ Մկրտչյան-1, Հենրիկ Գրիգորյան-1 «Էրեբունի» 2 – Ավետիս Տոնելյան-1, Սարո Գալստյան-1 Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

21.11.2009
2011թ. կանանց Աշխարհի գավաթ. Ֆինլանդիա - Հայաստան 7:0
Նոյեմբերի 21-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը անցկացրեց հերթական հանդիպումը 2011թ կանանց Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Հելսինկիի «Ֆինեյր» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպեց Ֆինլանդիայի կանանց հավաքականի հետ և պարտվեց 0:7 հաշվով: 3-ական գնդակ մեր թիմի դարպասը ուղարկեցին Օստերբերգ Կալմարին և Սյոլունդը, մեկ գոլի հեղինակ դարձավ Ռանտանենը: Հաջորդ հանդիպումը Հայաստանի կանանց ընտրանին կանցկացնի նոյեմբերի 25-ին: Արտագնա հանդիպումում մեր աղջիկները ուժերը կչափեն Իտալիայի հավաքականի հետ: ՖԻՆԼԱՆԴԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 7:0 (5:0) Հելսինկի, «Ֆինեյր»... մանրամասն »

20.11.2009
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը
Նոյեմբերի 20-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ՀՖՖ նախագահը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին: Անցած մրցաշրջանի ձեր գնահատականը «Ազգային առաջնությունը անցավ նորմալ, շատ լարված պայքարում մինչև վերջին տուրը: Հայաստանի բոլոր ազգային հավաքականները անհաջող հանդես եկան: Ես կարող եմ միայն անբավարար գնահատել հավաքականների ելույթները»: -Երբ հայտնի կդառնա Հայաստանի ազգային հավաքականի մարզչի անունը և ինչ աշխատանքներ են տարվում Խոակին Պողոսյանին ազգային հավաքական... մանրամասն »

20.11.2009
Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Ֆինլանդիա
Նոյեմբերի 20-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Ֆինլանդիա, որտեղ նոյեմբերի 21-ին կանցկացնի 2011թ. կանանց Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը Ֆինլանդիայի հավաքականի հետ: Այնուհետև թիմը կմեկնի Իտալիա, որտեղ նոյեմբերի 25-ին նույն մրցաշարի շրջանակներում կհանդիպի իտալուհիների հետ: Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարչական շտաբը` Սամվել Ադամյանի գլխավորությամբ հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստների` Դարպասապահներ` Կարապետյան Աննա («Քոլեջ») Գրիգորյան Թագուհի («Բանանց») Պաշտպաններ` Խաչատրյան Արմինե («Բանանց»)... մանրամասն »

20.11.2009
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 99-րդն է
2009 թվականի նոյեմբերի 20-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 99-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Իսպանիայի հավաքականը շրջանցել է աշխարհի հնգակի չեմպիոն` Բրազիլիայի հավաքականին: Առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան: 1. Իսպանիա – 1622 (միավոր) 2. Բրազիլիա – 1592 3. Հոլանդիա – 1279 4. Իտալիա – 1215 5. Պորտուգալիա - 1181 6. Գերմանիա– 1170 7. Ֆրանսիա – 1122... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel