Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.09.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 23-րդ տուր
Սեպտեմբերի 22-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Շիրակ»-«Արարատ» 3:2 (2:2) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան Գոլերը՝ Ռաֆայել Պալտաջյան, 6, ինքնագոլ, Իսմայել Ֆոֆանա Բեկո, 18, Անդրանիկ Բարիկյան, 28, Արա Մկրտչյան, 51 («Շիրակ»), Տիգրան Ոսկանյան, 33, 11մ («Արարատ») «Փյունիկ»-«Բանանց» 1:0 (0:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան Գոլը՝ Դավիթ Մանոյան, 62 մանրամասն »

22.09.2012
Երկրորդ պարտությունը «Թուրքմենստանի նախագահի գավաթ»-ի մրցաշարում
Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը երկրորդ պարտություն է կրել «Թուրքմենստանի նախագահի գավաթ»-ի մրցաշարում: Թուրքմենստանի ընտրանու հետ հանդիպումն ավարատվել է 4:1 հաշվով հօգուտ դաշտի տերերի: Միակ գոլի հեղինակը մեր թիմի կազմում դարձել է Ռաֆայել Դարբինյանը: Վերջին հանդիպումը խմբում Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը անցկացնելու է սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի թիմի հետ: Հանդիպման սկիզբը ժամը 19:00-ին: Մրցաշարային աղյուսակ 1. Թուրքմենստան 2 2 0 0 9-1 6 2. Ռուսաստան 2 2 0 0 6-0 6 3. Ղազախստան 2 1 0 1 2-3 3 4. ՀԱՅԱՍՏԱՆ 3 0 1 2 5-9 1... մանրամասն »

21.09.2012
Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվել է Ղազախստանի ընտրանուն
Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտություն է կրել «Թուրքմենստանի նախագահի գավաթ»-ի մրցաշարի երկրորդ տուրում: Ղազախստանի ընտրանու հետ հանդիպումն ավարատվել է 2:1 հաշվով հօգուտ ղազախների: Միակ գոլը մեր թիմի կազմում անցկացրել է Գառնիկ Հովակիմյանը: Հաջորդ հանդիպումը խմբում Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը անցկացնելու է սեպտեմբերի 22-ին Թուրքմենստանի թիմի հետ: Հանդիպման սկիզբը ժամը 19:00-ին: Մրցաշարային աղյուսակ 1. Ռուսաստան 1 1 0 0 2-0 3 2. Ղազախստան 2 1 0 1 2-3 3 3. ՀԱՅԱՍՏԱՆ 2 0 1 1 4-5 1 4. Ղրղզստան 1 0 1 0 3-3 1... մանրամասն »

20.09.2012
Սարգիս Հովսեփյան. «Դժոխային երկու օր պահանջվեց այդ որոշումը կայացնելու համար»:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին: Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանն իր հարազատ «Փյունիկ» ակումբի պաշտոնական կայքի միջոցով դիմել էր իր երկրպագուներին, գործընկերներին եւ հայտարարել «Մեծ» ֆուտբոլին հրաժեշտ տալու մասին: Սարգիս Հովսեփյանը «Մեծ» ֆուտբոլում է արդեն 24 տարի, Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է ամենաշատ հանդիպումները` 131 խաղ եւ խփել է 2 գոլ: Դժվա՞ր է տրվել որոշումը: Շատ դժվար, բայց ինձ թվում է, որ ճիշտ որոշում է:... մանրամասն »

20.09.2012
Սարգիս Հովսեփյանն իր ակումբի պաշտոնական կայքի միջոցով դիմել է իր երկրպագուներին. Լեգենդար պաշտպանը թողնում է մեծ ֆուտբոլը
Սարգիս Հովսեփյանը հայտնել է «Փյունիկ» ակումբի պաշտոնական վեբ-կայքին -Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիվել եմ մեր ֆուտբոլին: Եվ «Փյունիկում» և Հայաստանի հավաքականում, ինչպես նաև մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով և արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս: Ֆուտբոլային երկար ճանապարհը բնականաբար հեշտ չի եղել և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնց հետ միասին կերտել ենք այս շրջանի... մանրամասն »

20.09.2012
Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնարկել է «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ավանդական մրցաշարում
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել էր Թուրքմենստան, որտեղ այսօր մեկնարկել է «Թուրքմենստանի նախագահի գավաթ» 18-րդ ավանդական մրցաշարը: Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը ընգրկվել է Ա խմբում և այսօր անցկացրել է առաջին հանդիպումը: Մեր մրցակիցն էր Ղրղզստանի ընտրանին: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 3:3 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ռաֆայել Դարբինյանը և Հովհաննես Փանոսյանը (2 գոլ): Հաջորդ հանդիպումը խմբում Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը անցկացնելու է սեպտեմբերի 21-ին Ղազախստանի թիմի... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel