Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.11.2009
Տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը
Նոյեմբերի 11-ին կայացավ ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Է. Ղազարյանը, Տ. Մարգարյանը, Ռ. Սինոյանը, Ս. Իսրայելյանը, Թ. Գրիգորյանը, Լ. Հասրաթյանը, Կ. Հարությունյանը, Հ. Վարյանը, Ա. Մնացականյանը, Վ. Դալլաքյանը, Մ. Զաքարյանը, Է. Մարգարյանը: Նիստին ներկա էր նաև ՀՖՖ Գործադիր տնօրեն Ա. Մինասյանը: Օրակարգում դրված էին հետևյալ հարցերը` 1. Ֆլեմինգ Սերիցլևի հաշվետվությունը 6 ամսվա կատարած աշխատանքի մասին: 2. Հաշվետվություն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2009/2010թթ... մանրամասն »

11.11.2009
Իռլանդական ֆուտբոլային ասոցիացիայի արտոնագրման համակարգ
Հարգելի ֆուտբոլասերներ, ՈՒԵՖԱ-ի անդամ-ֆեդերացիաներում տարվող ակումբների արտոնագրման գործընթացին ծանոթացնող նախագծի շրջանակներում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հյուսիսային Իռլանդիայի (ԻՖԱ) մեր գործընկերների հոդվածը: Հոդվածի լույս ընծայումն այսօր նվիրված է այս օրերին Վիլնյուսում (Լիտվա) անցկացվող ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման հարցերին նվիրված միջազգային սեմինարին: Այդ միջոցառմանը ելույթ-պրեզենտացիայով հանդես կգա ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը: Ընդ որում, պրեզենտացիայի զգալի մասը նվիրված է լինելու հենց ՀՖՖ կայքում գործող ակումբների արտոնագրմանը նվիրված բաժնին:... մանրամասն »

10.11.2009
Հաստատվեց ՀՀ ֆուտզալի 2009-2010թթ. առաջնության խաղացանկը
Նոյեմբերի 10-ին հաստատավեց ՀՀ ֆուտզալի 2009-2010թթ. առաջնության խաղացանկը: Առաջնությունում կմասնակցեն հետևյալ թիմերը`«Էրեբունի» (Երևան), «Եվրոպա» (Երևան), «Հրազդան» (Հրազդան), «Գյումրի» (Գյումրի) և «Քախսի» (Հրազդան): Մրցաշարը կանցկացվի չորս շրջանով` 2009թ. նոյեմբերի 14-ից մինչև 2010թ. մայիսի 23-ը: ՀՀ ֆուտզալի 2009-2010թթ. առաջնության խաղացանկը ներկայացված է այստեղ : մանրամասն »

09.11.2009
Սերիցլևը հրապարակեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը
Նոյեմբերի 10-ից 17-ը Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում: Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, հրապարակեց ընտրանու ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի նոյեմբերի 14-ին և 17-ին կայանալիք 2011թ.Եվրոպայի առաջնության Հայաստան-Էստոնիա և Հայաստան-Իռլանդիա ընտրական հանդիպումներին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը` Դարպասապահներ Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ») Արմեն Ֆիշյան («Միկա»)... մանրամասն »

09.11.2009
Հայաստան – Էստոնիա երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 15:00-ին տեղի կունենա 2011 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Էստոնիա երիտասարդական հավաքականների հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Ռաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 500 դրամ - արևելյան տրիբունա` 1000 դրամ - արևմտյան տրիբունա` 2000... մանրամասն »

07.11.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 28-րդ տուր
Նոյեմբերի 7-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Կիլիկիա» - «Բանանց» 1:1 Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար` Արարատ Ճաղարյան Գոլերը` Սարգիս Մովսիսյան, 73 («Կիլիկիա») Հովհաննես Համբարձումյան, 23 («Բանանց») «Ուլիս» - «Արարատ» 3:2 Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար` Արման Ամիրխանյան Գոլերը` Արտյոմ Ադամյան, 44, Արթուր Քոչարյան, 90+2 («Ուլիս»), Կարեն Ավոյան, 20, 59, Ռաֆայել Սաֆարյան, 30, ինքնագոլ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel