Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.10.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2009թ. հոկտեմբերի 31-ից սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2009 թվականի նոյեմբերի 14-ին և նոյեմբերի 17-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Էստոնիա և Հայաստան-Իռլանդիա հանդիպումների լուսաբանման համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. հոկտեմբերի 31-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Էստոնիա և Հայաստան - Իռլանդիա... մանրամասն »

31.10.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 26-րդ տուր
Հոկտեմբերի 31-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 26-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Փյունիկ-2» - «Բանանց-3» 7:1 Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար` Քնարիկ Գրիգորյան Գոլերը` Հայկ Չիլինգարյան, 4, 11մ, Ալբերտ Հովակիմյան, 14, 30, Խորեն Մանուչարյան, 23, 45, Կամո Հովհաննիսյան, 37, Արսեն Փիլոյան, 84 («Փյունիկ-2»), Հակոբ Ներսիսյան, 87 («Բանանց-3») «Շիրակ-2» - «Շենգավիթ» 1:2 Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Սուրեն Բալիյան Գոլերը` Արման Մարգարյան, 80... մանրամասն »

29.10.2009
Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնություն. Հայաստան – Սերբիա 0:12
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը` Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում հանդիպեց Սերբիայի ընտրանու հետ: Մեր հավաքականը կրեց երրորդ պարտությունը, այս անգամ 0:12 հաշվով: 3-ական գոլի հեղինակ դարձան Լիլիչը, Դամնյանովիչը և Սավանովիչը, երկու անգամ աչքի ընկավ Կուբրիլո և մեկ գոլ խփեց Վելիչկովիչը: Խմբի երկրորդ հանդիպումը` Ռուսաստան-Իսպանիա ավարտվեց իսպանուհիների հաղթանակով` 3:0 հաշվով: մանրամասն »

28.10.2009
2011թ. կանանց Աշխարհի գավաթ. Հայաստան – Սլովենիա 1:5
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը անցկարեց իր երրորդ հանդիպումը 2011թ. կանանց Աշխարհի գավաթի խմբային մրցաշարի շրջանակներում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր թիմը ընդունեց Սլովենիայի ընտրանուն: Ի տարբերություն Իտալիայի հավաքականի հետ հանդիպմանը, մեր թիմը շատ ակտիվ անցկացրեց խաղը և մի քանի անգամ կարող էր հասնել արդյունքի, սակայն վերջին դիպուկ հարվածին գործը չէր հասնում: Սլովենուհիները, իրենց հերթին, հստակ իրացրեցին իրենց ընձեռնված հնարավորությունները և հինգ անգամ ստիպեցին Աննա Կարապետյանին գնդակը հանել դարպասից: Մեր հավաքականի միակ գոլի... մանրամասն »

27.10.2009
Սլովենիայի կանանց հավաքականը պատրաստվում է Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը
Հոկտեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզդաշտում Հայաստանի կանանց ազգային հավաքականը կանցկացնի իր հերթական հանդիպումը 2011թ. կանանց Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանու մրցակիցը կլինի Սլովենիայի կանանց ազգային հավաքականը: Հոկտեմբերի 26-ին Սլովենիայի պատվիրակությունը ժամանեց Երևան և հանգրվանել է «Անի Պլազա» հյուրանոցում: Այսօր, հոկտեմբերի 27-ին, թիմը մարզում է անցկացրել «Հանրապետական» մարզադաշտում: Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տանյա Լեկիչը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների` Դարպասապահներ... մանրամասն »

26.10.2009
Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնություն. Իսպանիա – Հայաստան 21:0
Հոկտեմբերի 26-ին Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը հանդիպեց Իսպանիայի ընտրանու հետ Սերբիայում անցկացվող Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր աղջիկները պարտվեցին 0:21 հաշվով: 6-ական գոլի հեղինակ դարձան Լասարոն և դե Էրեդիան, երեք գնդակ իր հաշվին գրանցեց Հերնանը, 2-ական անգամ աչքի ընկան Գարսիան և Խիլին, Գուտիերեսն ու Սեգուրան խփեցին մեկական գնդակ: Խմբի երկրորդ հանդիպումը` Սերբիա-Ռուսաստան ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1 հաշվով: Վերջին հանդիպումը Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 29-ին`... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel