Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.10.2009
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. Ռումինիա-Հայաստան 1:0
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացրեց վերջին հանդիպումը Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանին հանդիպեց Ռումինիայի հավաքականի հետ և պարտվեց 0:1 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Ստոյանը` 13-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը: Ավստրիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ: Արդյունքում մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը` Շոտլանդիան, Ռումինիան և Ավստրիան վաստակեցին 6-ական միավոր, Հայաստանի հավաքականը պարտվեց բոլոր երեք հանդիպումներում: Այս խմբից Էլիտ ռաունդում պայքարը կշարունակեն... մանրամասն »

14.10.2009
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն. Ավստրիա-Հայաստան 1:1
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային փուլում: Վերջին հանդիպումը Ավստրիայի հավաքականի հետ ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: 51-րդ րոպեին Պրոսենիկը բացեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Արարատ Պողոսյանը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ հադիպումն ավարտվեց Լեհաստանի ընտրանու հաղթանակով Իսրայելի հավաքականի նկատմամբ` 7:0 հաշվով: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը վաստակեց մեկ միավոր և զբաղեցրեց խմբում չորրորդ տեղը: Առարին երկու տեղերը գրավեցին Լեհաստանի և Ավստրիայի հավաքականներն, որոնք կշարունակեն պայքարը էլիտ-ռաունդում: մանրամասն »

13.10.2009
Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Թուրքիա-Հայաստան 1:0
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպեց Թուրքիայի ընտրանու հետ 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Էսքիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով 1:0 հաշվով: Ունենալով տարածքային առավելություն առաջին խաղակեսի ընթացքում, Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները ունեին հաշիվը բացելու երկու գերազանց հնարավորություն, բայց ոչ Ազիզին, ոչ Յլմազին չհաջողվեց արդյունքի հասնել: Հայաստանի հավաքականը աշխատում էր պահել գնդակը, չթողնելով դաշտի տերերին գործել արագ և կոմբինացիոն ոճով: Երկրորդ խաղակեսում... մանրամասն »

13.10.2009
Վարդան Մինասյան «Ինձ 90 տոկոսով պարզ է, թե ովքեր են դուրս գալու հիմնական կազմում»
Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր հոկտեմեբրի 14-ին կայանալիք 2010թ. Աշխարհի գավաթի խաղարկության Թուրքիա-Հայաստան հանդիպմանը: «Ոչ մի հատուկ նախապատրաստական ծրագրով մենք չենք մարզվում, պատրաստվում ենք այնպես, ինչպես մյուս թիմերի հետ հանդպումներին: Քանի որ արդյունքը կողմերի համար վճռորոշ դեր չի խաղում, կարծում եմ, որ ֆուտբոլիստների գործողությունների մեջ կաշկանդվածություն չի լինի, սակայն պատասխանատվության զգացումը միևնույն է կա, քանի որ սա պաշտոնական հանդիպում է»: «Ինչ վերաբերովում է... մանրամասն »

12.10.2009
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մեկնեցին Թուրքիա
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մեկնեցին Թուրքիա: Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանեց Բուրսա քաղաքի «Հոլիդեյ Ին» հյուրանոցում, իսկ երիտասարդական հավաքականը մեկնեց Էսքիշեհիր քաղաք: Հոկտեմեբրի 14-ին 2010թ. Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ ընտրական խմբի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում կհանդիպի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ մեկ օր առաջ երիտասարդները ուժերը կչափեն տանտերերի հետ Էսքիշեհիրի «Աթաթուրք» մարզադաշտում: Թիմերը մեկնել են Թուրքիա հետևյալ կազմերով` Հայաստանի... մանրամասն »

12.10.2009
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն. Հայաստան-Շոտլանդիա 1:6
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացրեց երկրորդ հանդիպումը Ավստրիյաում շարունակվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր տղաները հանդիպեցին Շոտլանդիայի հավաքականի հետ և պարտվեցին 1:6 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Ժորա Ստեփանյանը: Հակարակորդի կազմում երկու գնդակ խփեց Ֆորեստը, աչքի ընկան նաև Ինմանը, Մաքհյուն, Բյորնսը և Ուիլսոնը: Ռումինիայի հավաքականը 4:0 հաշվով առավելության հասավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ: Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Շոտլանդիայի հավաքականը, 3-ական միավոր են... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel