Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.10.2009
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն. Հայաստան-Լեհաստան 1:4
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը երկրորդ հանդիպումը անցկացրեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր տղաները հանդիպեցին տանտերերի`Լեհաստանի հավաքականի հետ և պարտվեցին 1:4 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Գրիգոր Հովհաննիսյանը. 44-րդ րոպեին մեր թիմի պաշտպանը ուղարկեց գնդակը սեփական դարպասը: Այնուհետև Նալեպան և Բոգուսլավսկին ևս երկու անգամ գրավեցին Ալբերտ Օհանյանի դարպասը: 59-րդ րոպեին Հովհաննես Միրանյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպման վերջնամասում Լեհաստանի հավաքականի հարձակվող Սերաֆինը խփեց չորրորդ գոլը: 4-րդ խմբի երկրորդ... մանրամասն »

10.10.2009
2010թ. Աշխարհի Գավաթ. Հայաստան - Իսպանիա 1:2
Հոկտեմբերի 10-ին 2010թ Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, հանդիպեց Իսպանիայի ընտրանու հետ: Հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին. Սեսկ Ֆաբրեգասը վարպետորեն ուղարկեց գնդակը դարպասի հեռավոր անկյունը: 59-րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Ռոբերտ Արզումանյանը գլխի հարվածով գրավեց Ռեյնայի դարպասը: 5 րոպե անց Եվրոպայի չեմպիոնները վաստակեցին 11-մետրանոցի իրավունք: Գնդակին մոտեցավ Մատան և առաջ մղեց իր թիմին: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով և չորս միավորով... մանրամասն »

08.10.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին « Ռեժինե » հյուրանոցի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: մանրամասն »

08.10.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի մամուլի ասուլիսը: Նույն օրը, ժամը 19:00-ին Իսպանիայի ազգային հավաքականը «բաց մարզում» կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում: մանրամասն »

05.10.2009
Փոփոխություն Հայաստանի ազգային հավաքականի կազմում
Հոկտեմբերի 6-ից 12-ը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ուսումնա-մարզական հավաք: Թիմը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում: Սեպտեմբերի 29-ին հրապարակված ցուցակի համեմատ, թիմում տեղի է ունեցել երկու փոփոխություն: Հավաքականի մարզչական շտաբը հրաժարվել է Դավիթ Գրիգորյանի ծառայություններից, իսկ Էդգար Մանուչարյանը վնասվածք է ստացել «Հարլեմի» կազմում անցկացրած վերջին հանդիպման ժամանակ: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի փոփոխված ցուցակը` Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Խիմկի») Գևորգ Կասպարով («Ուլիս»)... մանրամասն »

05.10.2009
Սերիցլևը հրապարակեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը
Հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանի երիտասարդական հավաքականը ուսումնա-մարզական հավաք կանցկացնի «Ռեժինե» հյուրանոցում: Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ հրապարակեց ընտրանու կազմը, որը կնախապատրաստվի հոկտեմբերի 13-ին կայանալիք 2011թ.Եվրոպայի առաջնության Թուրքիա-Հայաստան ընտրական հանդիպմանը: Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Էսկիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում, ժամը 21:00-ին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը` Դարպասապահներ Գևորգ Պրազյան... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel