Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.09.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 22-րդ տուր
Սեպտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի առաջնության Առաջին խմբի 22-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Բանանց-3» - «Իմպուլս» 2:3 Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար` Մանուկ Ֆահրադյան Գոլերը` Վարդան Մելքոնյան, 23, Սամվել Հակոբյան, 48 («Բանանց-3»), Վարդան Պետրոսյան, 2, Ավետիք Կիրակոսյան, 25, Արման Մինասյան, 50 («Իմպուլս») Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

22.09.2009
Արարատ Ճաղարյանը` Մոնտենեգրո – Ղազախստան երիտասարդական հավաքականների հանդիպման մրցավար
Հոկտեմեբրի 14-ին Մոնտենեգրոյի Նիկշիչ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության Մոնտենեգրո – Ղազախստան ընտարական փուլի հանդիպումը, որը կսպասարկի Հայաստանի մրցավարական բրիգադը` Արարատ Ճաղարյանի գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Վանիկ Սիմոնյանն ու Արման Ղուշչյանը, 4-րդ պաշտոնյա է նշանակվել Կարեն Նալբանդյանը: մանրամասն »

22.09.2009
Կարեն Նալբանդյանը` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման մրցավար
Երևանցի Կարեն Նալբանդյանը նշանակվել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման մրցավար: Նրան կօգնեն Արշակ Կնյազյանը և Էրիկ Արևշատյանը: 4-րդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Տիգրան Հովսեփյանը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: մանրամասն »

21.09.2009
Հունգարիա – Հայաստան 4:0. Եվրոպայի կանանց մինչև 19տ. առաջնություն
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը իր երկրորդ հանդիպումը անցկացրեց  Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանին մրցեց դաշտի տերերի` հունգարուհիների հետ և պարտություն կրեց` 0:4 հաշվով: Առաջին խաղակեսում երկու անգամ աչքի ընկավ Կոպաչին, գրավելով մեր հավաքականի դարպասը 17-րդ և 41-րդ  (11-մետրանոց) րոպեներին: Երկրորդ խաղակեսի վերջնամասում, 74-րդ րոպեին Դեմետերը և 81-րդ րոպեին Վեսժոսը ապահովեցին դաշտի տերերի հաղթանակը: 8-րդ խմբի երկրորդ խաղում Բելգիայի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն` 4:2 հաշվով:... մանրամասն »

20.09.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 22-րդ տուր
Սեպտեմբերի 20-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 22-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Բանանց» - «Փյունիկ» 1:0 Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար` Կարեն Նալբանդյան Գոլը` Սամվել Մելքոնյան, 86 «Ուլիս» - «Կիլիկիա» 4:0 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար` Սուրեն Բալիյան Գոլերը` Արթուր Քոչարյան, 9, Կարեն Մուրադյան, 72, Արտյոմ Ադամյան, 77, Նարեկ Դավթյան, 86 Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

19.09.2009
Հայաստան – Ֆինլանդիա 0:4
Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ կանանց 2011թ. աշխարհի առաջնության խաղարկության 7-րդ ընտրական խմբի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Հյուրերը ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն առաջին րոպեին Սաննա Տալոնենը գլխի հարվածով գրավեց մեր հավաքականի դարպասը: Նույն Տալոնենը 44-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը: 78-րդ րոպեին աչքի ընկավ Մայա Սաարին, դիպուկ իրացնելով տուգանային հարվածը: Հանդիպման վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Սաննա Մալասկան: Հայաստանի կանանց ազգային հավաքականը զիջեց 0:4 հաշվով: ՀԱՅԱՍՏԱՆ-ՖԻՆԼԱՆԴԻԱ 0:4 (0:2) Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար` Միհաելա Գուրդոն... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel