Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.09.2009
Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա` 0:2
Սեպտեմբերի 5-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն ուժերը չափեց Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային ընտրանու հետ: Արդեն 5-րդ րոպեին մեր տղաները ստիպված էին գնդակը հանել սեփական դարպասից. հյուրերի կազմում արդյունքի հասավ Սենիջադ Իբրիչիչը: Առաջին կեսի ավարտից 8 րոպե առաջ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Էդին Ջեկոյի հարվածը շեղ ստացվեց: Այդ պահից հետո Հայաստանի հավաքականն ակտիվացավ և մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին,... մանրամասն »

04.09.2009
Եվրոպայի Մ 21 տարեկանների առաջնություն. Հայաստան – Շվեյցարիա` 1:3
Սեպտեմբերի 4-ին Երևանի «Միկա» մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականն իր երրորդ հանդիպումն անցկացրեց 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում: Այս անգամ մեր թիմի մրցակիցը Շվեյցարիայի երիտասարդական ընտրանին էր: Արդեն հանդիպման սկզբնամասում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ. արդյունքի հասավ Խավյեր Խոխշտրասերը: Սակայն մեր թիմին շատ արագ հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը. անկյունայինի խաղարկման արդյունքում գնդակը բաժին հասավ Հիրաչ Յագանին, և վերջինս հեռվից կատարած հարվածով այն ուղարկեց մրցակցի դարպասը: Այնուամենայնիվ, շվեյցարացիները դեռ մինչև... մանրամասն »

04.09.2009
2009թ. ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրեր
Աշխարհը միասնաբար է արդար խաղի հետ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և նրա նախագահ` պարոն Ռուբեն Հայրապետյանը, դիմում են խաղացողներին, մրցավարներին, երկրպագուներին և պաշտոնյաներին` աջակցելու Արդար Խաղի ոգին ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերի ընթացքում ողջ երկրում ներկայացնելու հարցում: Այս տարվա սեպտեմբերի 5-ից 12-ը նշվող ՖԻՖԱ-ի Արդար Խաղի Համաշխարհային Օրերը 13-րդն են: Այս նախաձեռնությունը վայելում է ՖԻՖԱ-ի նախագահ` պարոն Յոզեֆ Բլատտերի անձնական սատարումը: «Արդար խաղն անհրաժեշտ է մեր սպորտին և նրանում ընդգրկվածներից յուրաքանչյուրին»,-հայտարարում է Ռուբեն... մանրամասն »

03.09.2009
Փոփոխություններ Հայաստանի հավաքականի մարզումների ծրագրում
Հայաստանի ազգային ընտրանու մարզումների ծրագրում տեղի են  ունեցել փոփոխություններ: Այսօր` սեպտեմբերի 3-ին, Վարդան Մինասյանի թիմն իր մարզումը կանցկացնի ոչ թե նախապես հայտարարված «Փյունիկ», այլ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 18:00-ին: Իսկ վաղը` սեպտեմբերի 4-ին, Հայաստանի ազգային հավաքականն իր մարզումը նախապես հայտարարված ժամը 18:00-ի փոխարեն կանցկացնի ժամը 19:00-ին, «Փյունիկ» մարզադաշտում: մանրամասն »

03.09.2009
Սերիցլևը հրավիրել է ևս երեք ֆուտբոլիստի
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևն ուսումնամարզականա հավաքի է հրավիրել ևս երեք ֆուտբոլիստի, ովքեր կնախապատաստվեն սեպտեմբերի 4-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առանության ընտրական փուլի Հայաստան – Շվեյցարիա հանդիպմանը: Հայաստանի երիտասարդականին են միացել «Բանանցի» պաշտպաններ Գրիշա Խաչատրյանն ու Հովհաննես Համբարձումյանը և «Ուլիսի» կիսապաշտպան Նարեկ Դավթյանը: Վնասվածքի պատճառով Հայաստան – Շվեյցարիա հանդիպմանը չի կարողանա մասնակցել «Բանանցի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Հիշեցնենք, որ Հայաստան... մանրամասն »

03.09.2009
Փոփոխություններ Բարձրագույն և Առաջին խմբերի խաղացանկերում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, սեպտեմբերի 7-ին նշանակված Առաջին խմբի 19-րդ տուրի «Փյունիկ-2» - «Շիրակ-2» հանդիպման սկիզբը տեղափոխվել է 17:00-ին` հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի Գավաթի հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, նախատեսել է մարզում «Փյունիկ» մարզադաշտում: Սեպտեմբերի 12-ին նշանակված Բարձրագույն խմբի 21-րդ տուրի «Միկա» - «Փյունիկ» հանդիպումը տեղափոխվել է սեպտեմբերի... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel