Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.08.2009
Վիկտոր Կոմլյոնոկը չի մասնակցի Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը
Ինչպես հայտնի է, օգոստոսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը կչափի Մոլդովայի ընտրանու հետ: Մոլդովական պատվիրակությունն արդեն ժամանել է Երևան և հանգրվանել է «Մերիոթ» հյուրանոցում: Մոլդովայի ազգային հավաքականն այսօր ժամը 19:00-ին փակ մարզում կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում: Ինչպես տեղեկացրեց Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վիկտոր Դագին, Երևան չի ժամանել ուկրաինական «Օբոլոնի» կիսապաշտպան Վիկտոր Կոմլյոնոկը, ով վնասվածք է... մանրամասն »

11.08.2009
Սեմինար պարապմունքներ` «Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» ծրագրի շրջանակներում
2009 թվականի հունիսի 22-ից 25-ը Վրաստանի Չակվի քաղաքում կազմակերպված հրահանգիչների սեմինարներով մեկնարկեց «Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» ծրագիրը, որի աշխատանքներին իրենց ակտիվ և արդյունավետ մասնակցությամբ աչքի ընկան ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնի (բաժնի պետ` Մարինա Թաշչյան) հրահանգիչները: Հայաստանի ֆուտբոլի զարգացման և վերջին տարիներին կատարված աշխատանքների բազմակողմանի մեկնաբանությամբ դասախոսություն կարդած մ.գ.թ., դոցենտ, ՀՖՖ հրահանգիչ Սամսոն Հակոբյանը: Սեմինարի մասնակիցներին հատկապես հետաքրքրեցին ՀՖՖ կողմից կատարված լայնածավալ աշխատանքները, ֆուտբոլը... մանրամասն »

11.08.2009
Փոփոխություններ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Ելնելով եղանակային անբարենպաստ պայմաններից` օգոստոսի 13/14-ին կայանալիք Առաջին խմբի 16-րդ տուրի, օգոստոսի 15/16 ին կայանալիք Բարձրագույն խմբի 18-րդ տուրի և օգոստոսի 19-ին կայանալիք 15-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումների սկիզբը տեղափոխվել է: Նշանակված 19:00-ի փոխարեն բոլոր հանդիպումները տեղի կունենան 18:00-ին: մանրամասն »

10.08.2009
Ռոբերտ Արզումանյանը կմիանա ազգային հավաքականի ուսումնա-մարզական հավաքին
ՀՖՖ պաշտոնական կայքէջն արդեն տեղեկացրել է այն մասին, որ օգոստոսի 12-ին կայանալիք Հայաստան – Մոլդովա ազգային հավաքականների ընկերական խաղին նախապատրաստվելու համար, Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել է 19 ֆուտբոլիստի: Այսօր մեր ընտրանու ուսումնա-մարզական հավաքին կմիանա նաև դանիական «Ռանդերսում» հանդես եկող պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների թարմացված ցուցակը. Դարպասապահներ` Գևորգ Կասպարով («Ուլիս») Ստեփան Ղազարյան («Բանանց»)... մանրամասն »

10.08.2009
Հայաստան – Մոլդովա ազգային հավաքականների ընկերական հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Օգոստոսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Մոլդովա ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Ռաֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 500 դրամ - արևելյան տրիբունա` 1000 դրամ - արևմտյան տրիբունա` 2000 դրամ Լրացուցիչ տեղեկությունների համար... մանրամասն »

07.08.2009
Հայաստան – Մոլդովա հանդիպումը կսպասարկի Վրաստանի մրցավարական բրիգադը
Օգոստոսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպումը կսպասարկի Վրաստանի մրցավարական բրիգադը` Լաշա Սիլագավայի գլխավորությամբ: Նրան կօգնեն Բեսիկ Չիչինաձեն և Սերգո Սպիցինը: 4-րդ պաշտոնյան է` երևանցի Արման Ամիրխանյանը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel