Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.08.2009
Հայաստան – Բոսնիա հանդիպումը կսպասարկի Հոլանդիայի մրցավարական բրիգադը
Սեպտեմբերի 5-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա հանդիպումը կսպասարկի Հոլանդիայի մրցավարական բրիգադը` Էրիկ Բրամհարի գլխավորությամբ: Նրան կօգնեն Պատրիկ Գերիտսենը և Անտոնիուս Լոբերը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Ռիխարդ Լիսվելդը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է 2010 թ. Աշխարհի Գավաթի ընտրական փուլի 5-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Էստոնիայի ընտրանիները: մանրամասն »

07.08.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 17-րդ տուր
Օգոստոսի 7-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 17-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Միկա» - «Արարատ» 5:1 Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար` Ա. Ճաղարյան Գոլերը` Ուլիսես Մոնտենեգրո, 16, 79,  Արամ Ոսկանյան, 20, Արա Հակոբյան, 54, Նարեկ Բեգլարյան, 84 («Միկա»), Արթուր Պետրոսյան, 87 («Արարատ») «Գանձասար» - «Ուլիս» 0:3 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Կ. Նալբանդյան Գոլերը` Արթուր Քոչարյան, 45+2-11մ, Արտյոմ Ադամյան, 89, Ալեքսանդր Պետրոսյան,... մանրամասն »

07.08.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 15-րդ տուր
Օգոստոսի 7-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 15-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Փյունիկ-3» - «Միկա-2» 2:1 Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար` Ա. Շահինյան Գոլերը` Գագիկ Պողոսյան, 12-11մ, Վիգեն Ավետիսյան, 21 («Փյունիկ-3»), Էդգար Մնացականյան, 15 («Միկա-2») «Բանանց-3» - «Իմպուլս» 0 :5 Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար` Կ. Մահտեսյան Գոլերը` Արման Մինասյան, 22, Արամ Հակոբյան, 35, 45+1, Ռոմեո Ջենեբյան, 37, Վահագն Այվազյան, 90+2 Մանրամասները... մանրամասն »

06.08.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 15-րդ տուր
Օգոստոսի 6-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 15-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Շենգավիթ» - «Բանանց-2» 2:3 Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ Մրցավար` Ս. Բալիյան Գոլերը` Հարություն Մարտիրոսյան, 40, Խդր Թամոյան, 85 («Շենգավիթ»), Հրանտ Գևորգյան, 20, Գևորգ Հ. Օհանյան, 52, Վալտեր Պողոսյան, 62 («Բանանց-2») «Գանձասար-2» - «Շիրակ-2» 3 :1 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Վ. Մինասյան Գոլերը` Աղվան Հայրապետյան, 4, Տիգրան Գևորգյան, 68, Ալիկ... մանրամասն »

05.08.2009
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 123-րդն է
2009 թվականի օգոստոսի 5-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 123-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան: 1. Բրազիլիա – 1642 (միավոր) 2. Իսպանիա – 1590 3. Հոլանդիա – 1379 4. Գերմանիա– 1195 5. Իտալիա... մանրամասն »

04.08.2009
Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական կազմը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն օգոստոսի 12-ին կայանալիք Մոլդովայի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ Հայաստան – Մոլդովա ընկերական խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը` Դարպասապահներ` Գևորգ Կասպարով («Ուլիս») Ստեփան Ղազարյան («Բանանց») Պաշտպաններ`... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel