Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.07.2009
Եվրոպայի Լիգա. «ՆԱԿ Բրեդա» - «Գանձասար» 6:0
Հուլիսի 16-ին կայացան Եվրոպայի Լիգայի երկորդ որակավորման փուլի առաջին հանդիպումները: Կապանի «Գանձասարը» հյուրընկլավել էր Հոլանդական «ՆԱԿ Բրեդա» թիմին և պարտութոյւն կրեց 0:6 հաշվով: Արժանի դիմադրություն ցույց տալով մրցակցին առաջին խաղակեսում, այնուամենայնիվ, երկրորդում կապանցիները չդիմացան դաշտի տերերի ճնշմանը և հինգ անգամ ստիպված եղան հանել գնդակը դարպասի ցանցից: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 23-ին Երևանում, «Հանրապետական» մարզադաշտում,  ժամը 20:30-ին: ՆԱԿ ԲՐԵԴԱ-ԳԱՆՁԱՍԱՐ 6:0 (1:0) Բրեդա, «Ռատ Վերլեգ» մարզադաշտ... մանրամասն »

15.07.2009
Չեմպիոնների Լիգա. «Փյունիկ» - «Դինամո» Զագրեբ 0:0
Հուլիսի 14-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Զագրեբի «Դինամոյի» միջև: Լարված պայքարում անցած և գոլային պահերով լի հանդիպումը հաջողություն չբերեց թիմերից և ոչ մեկին, ավարտվելով ոչ-ոքի` 0:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում, ժամը 23:30-ին: ՓՅՈՒՆԻԿ-ԴԻՆԱՄՈ 0:0 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար` Պաոլո Տալյավենտո (Իտալիա) ՓՅՈՒՆԻԿ` Եդվարդ... մանրամասն »

14.07.2009
Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները ուսումնա-մարզական հավաք կանցկացնեն Հանքավանում
Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները հուլիսի 15-ց 27-ը ուսումնա-մարզական հավաք կանցկացնեն Հանքավանում` Փյունիկ գյուղի մարզահամալիրում: Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանու մարզչական շտաբը` Արմեն Սանամյանի գլխավորությամբ, ուսումնա-մարզական հավաքի է հրավիրել 21 ֆուտբոլիստի: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը` Դարպասապահներ` Դավթյան Տիգրան («Փյունիկ») Իսրաելյան Կարեն («Փյունիկ») Պաշտպաններ` Շահինյան Հովհաննես («Փյունիկ»)... մանրամասն »

11.07.2009
Ընկերական հանդիպում (Մ 16 տարեկաններ). Հայաստան-Իրան 2:1
Հուլիսի 10-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը անցկացրեց իր երկորրդ հանդիպումը Իրանի մինչև 16 տարեկանների ընտրանու հետ: Առաջին խաղում պարտություն կրելուց հետո, մեր տղաներին հաջողվեց հաղթանակ տանել: Առաջին խաղակեսը անցավ Իրանի հավաքականի աննշան առավելությամբ: Թիմերը գնացին ընդմիջման անառիկ պահելով սեփական դարպասները: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ գրոհը հաջողություն բերեց մեր հավաքականին: Ամիրաբաս Աինեչեին անհաջող կասեցրեց գնդակը տուգանային հրապարկում և ուղարկեց գնդակը սեփական դարպասը: Հայաստանի ընտրանին տիրեց նախաձեռնությանը և 16 րոպե անց Արսեն Փիլոյանը կրկնապատկեց հաշիվը:... մանրամասն »

10.07.2009
«Բանանցն» ու «Միկան» լքեցին եվրոպական ասպարեզը
Հուլիսի 9-ին Երևանի « Բանանցը » և Աշտարակի « Միկան » անցկացրեցին Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: Հելսինգբորգում 1:3 հաշվով պարտություն կրելուց հետո, « Միկան » լի էր կորցրածը հետ բերելու վճռականությամբ: Տիրելով նախաձեռնությանը ամբողջ խաղի ընթացքում` « Միկան » միայն ոչ-ոքի` 1:1 հաշվով կարողացավ ավարտել հանդիպումը: Ռենե Մակոնդելեն բացեց հաշիվը 68-րդ րոպեին, 15 րոպե անց Էդնեյ դե Օլիվեյրա 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: « Բանանցը » հաղթանակ տոնեց Բոսնիայում « Շիրոկի... մանրամասն »

10.07.2009
ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները կսպասարկեն Քնարիկ Գրիգորյանն ու Հասմիկ Ղարիբյանը
Քնարիկ Գրիգորյանը և Հասմիկ Ղարիբյանը կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների Լիգայի 2009/2010թթ. մրցաշրջանի խմբային մրցաշարի հանդիպումները: C խմբի մրցաշարը տեղի կունենա Դանիայում` հուլիսի 25-ից օգոստոսի 5-ը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel