Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.07.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 13-րդ տուր
Հուլիսի 3-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 13-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Փյունիկ-3» - «Շենգավիթ» 1:3 Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար` Վ. Մինասյան Գոլերը` Գագիկ Պողոսյան, 55-11մ («Փյունիկ-3»), Հովհաննես Մնացականյան, 41, 44, Հենրիկ Հարությունյան, 79 («Շենգավիթ») «Գանձասար-2» - «Բանանց-2» 0:3 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Ա. Շահինյան Գոլերը` Գևորգ Հ. Օհանյան, 15, Վաչիկ Եղիազարյան, 39, Տիգրան Բարսեղյան, 76 Մանրամասները... մանրամասն »

02.07.2009
Մեկնարկեց Եվրոպայի Լիգայի 2009-2010թթ. մրցաշարը
Հուլիսի 2-ին մեկնարկեց Եվրոպայի Լիգայի 2009/10 թվականների մրցաշրջանի խաղարկության առաջին որակավորման փուլը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են «Բանանցը», «Միկան» և «Գանձասարը»: «Գանձասարը» կսկսի պայքարը Եվրոպայի Լիգայում երկրորդ որակավորման փուլից, իսկ «Բանանցը» և «Միկան» այսօր երեկոյան անցկացրեցին իրենց առաջին հանդիպումները: Նախ «Բանանցը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Բոսնիայի և Հերցեգովինայի «Շիրոկի Բրիեգ» թիմին և զիջեց 0:2 հաշվով: Հյուրերի կազմում աչքի... մանրամասն »

02.07.2009
Հայտնի դարձան «Էրեբունիի» մրցակիցները ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում
Հուլիսի 2-ին շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ուենցավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2009-2010 մրցաշրջանների նախնական և գլխավոր փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն « Էրեբունին » ընդգրկվեց նախնական փուլի F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն « ԱՍԱ » Թել Ավիվ (Իսրայել), « Օլ Սթարզ Վիներ Նեուշտադտ » (Ավստրիա) և « Հվոտ » (Իսլանդիա) թիմերը: Խմբային մրցաշարը տեղի կունենա Ավստրիայում` օգոստոսի 15-ից 23-ը: Գլխավոր փուլ դուրս են գալիս խմբերում առաջին տեղ զբաղեցրած թիմերը: Խմբում առաջին տեղը գրավելու դեպքում « Էրեբունին »... մանրամասն »

01.07.2009
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 122-րդն է
2009 թվականի հուլիսի 1-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 9 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 122-րդ հորիզոնականը: Դասակարգման աղյուսակը գլխավորեց Կոնֆեդերացիաների Գավաթի հաղթող` Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում է Իսպանիայի ընտրանին, առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան: 1. Բրազիլիա – 1672 (միավոր) 2. Իսպանիա – 1590 3. Հոլանդիա – 1379 4. Իտալիա – 1229 5. Գերմանիա – 1207 6. Ռուսաստան – 1161 7. Անգլիա – 1135 8.... մանրամասն »

30.06.2009
Էդուարդ Ղազարյան. «ՖԻՖԱ-ի 59-րդ կոնգրեսում քննարկվեցին ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ»
2009 թվականի հունիսի 2-ից 3-ը Բահամյան կղզիների Նասաու քաղաքում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի թվով 59-րդ կոնգրեսը: Հայաստանն այդ միջոցառմանը ներկայացնում էին ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և ՀՖՖ գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանը: ՀՖՖ պաշտոնական կայքի ներկայացուցիչը հանդիպեց ՀՖՖ գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանին` պարզաբանելու, թե ինչպիսի որոշումներ կայացվեցին ՖԻՖԱ-ի 59-րդ կոնգրեսի ժամանակ: - Պարոն Ղազարյան, ընդհանուր առմամբ ինչ էր իրենից ներկայացնում ՖԻՖԱ-ի հերթական կոնգրեսը: - Ինչպես հայտնի է հունիսի 2-ից 3-ը Բահամյան կղզիների Նասաու քաղաքում... մանրամասն »

28.06.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 14-րդ տուր
Հունիսի 28-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 14-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Փյունիկ» - «Միկա» 3:0 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար` Պ. Մալժինսկաս Գոլերը` Գևորգ Ղազարյան, 32, 67, Կառլեն Մկրտչյան, 82 Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel