Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.09.2012
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է ֆուտբոլային խաղի որոշ դրվագներ
Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները` ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը... մանրամասն »

13.09.2012
Երկու ընկերական հանդիպում Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ընթացքում
Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում` Հանքավանի մարզաբազայում եւ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, ուսումնամարզական հավաք անցկացնող Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Հայաստանի Մինչեւ 16 եւ Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականների հետ:: Հայաստանի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հանքավանի մարզաբազայում, իսկ Հայաստանի Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը` սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:... մանրամասն »

12.09.2012
Բուլղարիա-Հայաստան 1:0. Ազգային հավաքականի առաջին պարտությունը ընտրական մրցաշարում
Հայաստանի ազգային հավաքականը կրեց առաջին պարտությունը 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլում: Սեպտեմբերի 11-ին «Վասիլ Լևսկի» մարզադաշտում մեր թիմը 0:1 հաշվով զիջել է Բուլղարիայի հավաքականին: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել Ստանիսլավ Մանոլևը 43-րդ րոպեին: Սակավաթիվ գոլային պահերով հանդիպումը «աչքի ընկավ» երկու թիմերի ֆուտբոլիստների միջև առաջացած քաշքշուկով երկրորդ խաղակեսի միջնամասում, որի արդյունքում դաշտից հեռացվել են Մարկոս Պիզելին և Ստանիսլավ Դյակովը: Չորս րոպե անց կարմիր քարտ ստացավ նաև Գևորգ Ղազարյանը: Ընդհանուր առմամբ մրցավար Ստեֆան... մանրամասն »

10.09.2012
Բուլղարիայի հավաքականը ուժեղ մրցակից է, նշել է Վարդան Մինասյանը. Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է վերջին մարզումը
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է նախախաղային մարզումը «Վասիլ Լևսկի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը պատասխանել է հայ և բուլղարացի լրագրողների բազմաթիվ հարցերին: Պատասխանելով մի շարք հարցերին նվիրված Բուլղարիայի հավաքականին Վարդան Մինասյանը նշել է, որ Բուլղարիայի հավաքականը ուժեղ մրցակից է, որն ի համետատ նախորդ ընտրական փուլի զգալիորեն բարելավել է իր խաղը, դառնալով ագրեսիվ և... մանրամասն »

10.09.2012
Մոնտենեգրո – Հայաստան 0:0. Հայաստանի երիտասարդական հավաքականը ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը 0:0 հաշվով ավարտել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ: Այս հանդիպումից առաջ Հայաստանի երիտասարդական ընտրանին արդեն ապահովել էր երկրորդ տեղը խմբում և հավակնում էր ընտրական մրցաշարի խմբերում լավագույն չորս երկրորդ տեղեր զբաղեցրած թիմերի շարքում հայտնվել, որոնք իրավունք են ստանում խաղալ մրցաշարի հաջորդ փուլում՝ փլեյ-օֆֆում: Վաստակած մեկ միավորն այս խաղում չբավարարեց, որպեսզի Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակի պայքարն այս մրցաշարում: մանրամասն »

10.09.2012
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բուլղարիա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով մեկնել է Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին կհանդիպի Բուլղարիայի ազգային հավաքականի հետ 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում: Հայաստանի ազգային հավաքականը արդեն գտնվում է Բուլղարիայում: Թիմը հանգրվանել է «Գրանդ Հոտել Սոֆիա» հյուրանցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Վասիլ Լևսկի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel