Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.06.2009
Փոփոխություն Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի խաղացանկում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով այն, որ հուլիսի 2-ին «Բանանց» թիմը մասնակցելու է Եվրոպայի Լիգայի մրցաշարին, հունիսի 28-ին նշանակված Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 14-րդ տուրի «Կիլիկիա» - «Բանանց» հանդիպումը տեղափոխվել է և կայանալու է հունիսի 27-ին ժամը 19:00-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում: մանրամասն »

22.06.2009
Տեղի ունեցավ 2009/10 թթ. մրցաշրջանի եվրագավաթների որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը
Հունիսի 22-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին ու երկրորդ փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին կմերկարկի որակավորման երկրորդ փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի Խորվաթիայի ներկայացուցիչ Զագրեբի «Դինամոն»: Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 14/15-ին, իսկ պատասխանները` 21/22-ին: Եվրոպայի Լիգայում Հայաստանը կներկայացնի երեք ակումբ` «Գանձասարը», «Բանանցը» և... մանրամասն »

22.06.2009
Փոփոխություն Հայաստանի առաջնության Առաջին խմբի խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը Հայաստանի առաջնության Առաջին խմբի 12-րդ տուրի «Միկա-2» - «Գանձասար-2» հանդիպումը Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզդաշտի փոխարեն տեղի կունենա Արարատ քաղաքի «Այգ» մարզադաշտում հունիսի 25-ին, ժամը 19:00-ին: մանրամասն »

21.06.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 13-րդ տուր
Հունիսի 21-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 13-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Շիրակ» - «Փյունիկ» 0:0 Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Ա. Ամիրխանյան «Բանանց» - «Ուլիս» 1:3 Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար` Կ. Նալբանդյան Գոլերը` Սարգիս Նասիբյան, 46 («Բանանց»), Դավիթ Գրիգորյան, 4, Արթուր Քոչարյան, 25, 66 («Ուլիս») Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

20.06.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 13-րդ տուր
Հունիսի 20-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 13-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Միկա» - «Կիլիկիա» 2:1 Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար` Ս. Բալիյան Գոլերը` Ալեքս, 16, Արա Հակոբյան, 62 («Միկա»), Ռաֆայել Մկրտչյան, 73-11մ («Կիլիկիա») «Գանձասար» - «Արարատ» 1:0 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Ա. Ճաղարյան Գոլը` Արսեն Ավետիսյան, 53 Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

19.06.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 11-րդ տուր
Հունիսի 19-ին կայացան Հայաստանի առաջնության Առաջին խմբի 11-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Փյունիկ-3» - «Բանանց-3» 3:1 Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար` Ք. Գրիգորյան Գոլերը` Վիգեն Ավետիսյան, 57, 66, 82 ( « Փյունիկ-3» ), Սամվել Աղաբաբյան, 75 ( «Բանանց -3» ) «Գանձասար-2» - «Շենգավիթ» 1:4 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Վ. Մինասյան Գոլերը` Մհեր Նազարեթյան, 85 ( « Գանձասար-2» ), Խդր Թամոյան, 10, Մարտուն Հակոբյան, 24, Հարություն... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel