Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.05.2009
Եվրագավաթներին Հայաստանը կներկայացնի 4 թիմ
Այս տարի եվրագավաթներին Հայաստանը ներկայացնելու է չորս թիմ` «Փյունիկը»` Չեմպիոնների Լիգայի, «Գանձասարը», «Միկան» և «Բանանցը»` Եվրոպայի Լիգայի խաղարկություններում: Ըստ օրերս հրապարակված ՈՒԵՖԱ-ի 2009/10 թվականների մրցաշրջանի ակումբային մրցաշարերի կանոնակարգի` Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մասնակցելու է Չեմպիոնների Լիգային որակավորման երկրորդ փուլից: «Բանանց» և «Միկա» ակումբները կսկսեն պայքարը Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին, իսկ «Գանձասարը»` երկրորդ փուլերից: Բանն այն է, որ հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի... մանրամասն »

25.05.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2009 թ մայիսի 26-ից սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2009 թվականի հունիսի 9-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա հանդիպման լուսաբանման համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. մայիսի 26-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա խաղը լուսաբանելու համար: Հավատարմագրերը տրվելու... մանրամասն »

24.05.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 9-րդ տուր
Մայիսի 24-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 9-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Գանձասար» - «Բանանց» 2:1 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Տ. Հովսեփյան Գոլերը` Վահե Դավթյան, 2, Հայրապետ Ավագյան, 90+2 («Գանձասար»), Արտակ Դաշյան, 76 («Բանանց») «Կիլիկիա» - «Արարատ» 3:2 Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար` Ա. Ամիրխանյան Գոլերը` Տիգրան Ղարաբաղցյան, 72, Ռաֆայել Մկրտչյան, 78-11մ, 87-11մ («Կիլիկիա»), Գալուստ Պետրոսյան, 57, 75... մանրամասն »

23.05.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 9-րդ տուր
Մայիսի 23-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 9-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Շիրակ» - «Միկա» 0:4 Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Ա. Ճաղարյան Գոլերը` Արամ Ոսկանյան, 29, Բոտի Դեմել, 62, 65, Արմեն Պետրոսյան, 88 «Փյունիկ» - «Ուլիս» 3:2 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար` Կ. Նալբանդյան Գոլերը` Գևորգ Ղազարյան, 42, Հենրիխ Մխիթարյան, 55, 90+2 («Փյունիկ»), Գագա Տիբիլաշվիլի, 34-11մ, Հրայր Մկոյան, 88 («Ուլիս») Մանրամասները... մանրամասն »

22.05.2009
Սեմինար-հանդիպում ակումբների անվտանգության հարցերով պատասխանատուների համար
Մայիսի 20-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի ակումբների անվտանգության հարցերով պատասխանատուների համար, որին նաև մասնակցում էին ակումբների գործադիր տնօրենները և Երևանի ոստիկանության ներկայացուցիչները: Սեմինարը վարում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի մարզադաշտերի և անվտանգության բաժնի պետ Թիերի Ֆավրը և Դորտմունդի ոստիկանապետ ու ՈՒԵՖԱ-ի ներքո անցկացվող խաղերի անվտանգության պատասխանատու Միքայել Քյուխենբեքերը: Ըստ ՀՖՖ ակումբների արտոնագրման ուղեցույցի կադրային և վարչական չափանիշի P. 04 պահանջի ` ակումբների... մանրամասն »

22.05.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 7-րդ տուր
Մայիսի 22-ին կայացավ Հայաստանի առաջնության Առաջին խմբի 7-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Միկա-2» - «Բանանց-2» 1:3 Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ Մրցավար` Կ. Մահտեսյան Գոլերը` Գոռ Պողոսյան, 43-11մ («Միկա-2»), Գևորգ Կ. Օհանյան, 13, Գոռ Գուգուջյան, 28, Նարեկ Գյոզալյան, 66 («Բանանց-2») Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel