Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.09.2012
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Բուլղարիա
Սեպտեմբերի 10-ին առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը մեկնելու է Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին կանցկացնի 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը Մալթայում անցկացրած վերջին օրվա համար նախատեսել էր վերականգնողական միջոցառումներ և տակտիկական պարապմունքներ: Բացի դրանից հավաքականը մեկնել էր զբոսանքի Սլիեմա քաղաք: Լուսանկարները Սլիեմայից կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

09.09.2012
Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Մոնտենեգրոյի հավաքականի հետ հանդիպմանը
Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ հանդիպմանը: Թիմը հանգրվանել է Պոդգորիցա քաղաքի «Բեսթ Վեսթերն Պրեմյեր» հյուրանոցում և անցկացրել է նախատեսված նախախաղային երկու մարզումը: Առաջինը տեղի է ունեցել Մոնտենեգրոյի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, երկրորդը՝ «Պոդգորիցա» մարզադաշտում: Հիշեցնենք որ Մոնտենեգրոյի և Հայաստանի երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19:30-ին «Պոդգորիցա» մարզադաշտում: մանրամասն »

09.09.2012
UEFA Media Day` Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ
Սեպտեմբերի 8-ին ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում իրականացվել է Հայաստանի ազգային հավաքականի և առանձին ֆուտբոլիստների տեսա ու լուսանկարահանումը UEFA Media Day ծրագրի շրջանակներում: Նկարահանումները տեղի են ունեցել Մալթայում, որտեղ սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպում Մալթայի ազգային հավաքականի հետ և նախապատրաստվում է սեպտեմբերի 11-ին կայանալիք Բուլղարիայի ազգային ընտրանու հետ հանդիպմանը: ՈՒԵՖԱ-ի մասնագետների խումբը ներկա է գտնվել և նկարահանել է Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որն ի դեպ կրում էր... մանրամասն »

08.09.2012
Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Մոնտենեգրո
Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր առավոտյան մեկնել է Մոնտենեգրո, որտեղ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացնելու է վերջին հանդիպումը խմբում Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ: Սեպտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացնելու է մեկական մարզում, իսկ սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19:30-ին Պոդգորիցա քաղաքի համանուն մարզադաշտում կմեկնարկի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը: Սեպետմեբրի 7-ին Մոնտենեգրոյի ընտրանին ոչ-ոքի է խաղացել Չեխիայի երիտասարդական հավաքականի հետ, ինչը թույլ է տվել մեր թիմին վերջին մրցափուլի... մանրամասն »

07.09.2012
Վարդան Մինասյան. «Չէի ասի, որ մենք լավ էինք խաղում, բայց կարևորը 3 միավորն է»
Մալթայի և Հայաստանի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպման ավարտից հետո «Տա Կալի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետխաղային մամուլի ասուլիսը: Շնորհիվ Արթուր Սարկիսովի խփած միակ գնդակի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 1:0 հաշվով: Հանդիպման ընթացքի և արդյունքի մասին Վարդան Մինասյանը ասել է, որ դժվար հանդիպում էր: Մարզիչը նշել է, որ նման կարգի թիմերի դեմ միշտ էլ դժվար է լինում և պետք է շուտ արդյունքի հասնել, հետագայում խնդիրներ չունենալու նպատակով:... մանրամասն »

07.09.2012
Մալթա – Հայաստան 0:1. Հաղթական մեկնարկ
Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում: Սեպտեմբերի 7-ին «Տա Կալի» մարզադաշտում մեր թիմը առավելության հասավ Մալթայի ազգային ընտրանու նկատմամբ 1:0 հաշվով: Հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընտացքում, պատասխանելով լրագրողի հարցին, Վարդան Մինասյանը ասել էր, որ Մալթայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինին հաջողվել է ամուր և մարտունակ թիմ ստեղծել: Հանդպիման ընթացքը դա լիովին ապացուցեց: Դաշտի տերերի... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel