Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.05.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 8-րդ տուր
Մայիսի 16-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Միկա» - «Գանձասար» 2:0 Մրցավար` Կ. Նալբանդյան Գոլերը` Արամ Ոսկանյան, 48, Ստեփան Հակոբյան, 64 Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

15.05.2009
Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպման գլխավոր մրցավարն է` Կրիստոֆ Վիրանը
Հունիսի 9-ին ժամը 20:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի Հայաստան – Թուրքիա հանդիպումը կսպասարկի Բելգիայի մրցավարական բրիգադը` Կրիստոֆ Վիրանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Տոմ Դենսն ու Իվ Դե Նեվը: 4-րդ պաշտոնյան է Ժան-Բապտիստ Բուլտինկը: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկված է Եվրո 2011-ի ընտրական 2-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Թուրքիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Վրաստանի և Էստոնիայի երիտասարդական հավաքականները: մանրամասն »

15.05.2009
Շվեյցարիա – Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Վիլում
Հունիսի 5-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի 2-րդ խմբի Շվեյցարիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Վիլ քաղաքի «Բերգհոլց» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23:00-ին: Շվեյցարիա – Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը կսպասարկի Սերբիայի մրցավարական բրիգադը` Բոշկո Յովանետիչի գլխավորությամբ: Նրան կօգնեն եզրայիններ Ռադովան Ստեպանովիչն ու Վլադանկո Պանիչը: 4-րդ պաշտոնյան է Բոյան Ստոյանովիչը: մանրամասն »

15.05.2009
Փոփոխություն Առաջին խմբի խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, մայիսի 21-ին կայանալիք 2009 թվականի Հայաստանի առաջնության Առաջին խմբի 7-րդ տուրի «Գանձասար-2» - «Փյունիկ-2» հանդիպումը նախապես հայտարարված ժամը 18:00-ի փոխարեն կկայանա ժամը 17:00-ին: մանրամասն »

14.05.2009
Կանանց միջազգային ընկերական մրցաշար. Ղազախստան – Էստոնիա 1:2
Մայիսի 14-ին տեղի ունեցավ կանանց միջազգային ընկերական մրցաշարի երկրորդ խաղային օրվա հանդիպումը: Էստոնիայի հավաքականը, որն առաջին խաղում հաղթել էր Հայաստանի ընտրանուն, մրցեց Ղազախստանի հավաքականի հետ: Հավասար պայքարում անցած խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Էստոնիայի հավաքականի: Առաջին խաղակեսում օգտվելով դարպասապահի սխալից` հաշիվը բացեց Բեգաիմ Կիրգիզբաևան: 7 րոպե անց հեռահար հարվածով աչքի ընկավ Անաստասիա Մորկովկինան` խփելով երրորդ գնդակն այս մրցաշարում: Երկրորդ խաղակեսում Էստոնիայի հավաքականին հաջողվեց խփել հաղթական գնդակը: Կատրին Լոոն մեն մենակ դուրս գալով դարպասապահի հետ` խաբս տվեց... մանրամասն »

14.05.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 6-րդ տուր
Մայիսի 14-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Իմպուլս» - «Բանանց-3» 4:0 Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Հ. Արտոյան Գոլերը` Արման Մինասյան, 47, 58, 63, Արամ Հակոբյան, 83 «Շիրակ-2» - «Գանձասար-2» 3:1 Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Ա. Շահինյան Գոլերը` Մկրտիչ Նալբանդյան, 28, 82, Աղվան Դավոյան, 34 («Շիրակ-2»), Հայրապետ Ավագյան, 62 («Գանձասար-2») Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel