Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.05.2009
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 7-րդ տուր
Մայիսի 13-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 7-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Միկա» - «Փյունիկ» 2:2 Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար` Ա. Ճաղարյան Գոլերը` Էդնեյ դե Օլիվեյրա, 10, Բոտի Դեմել, 68 («Միկա»), Արթուր Եդիգարյան, 18, Հենրիխ Մխիթարյան, 78 («Փյունիկ») «Բանանց» - «Կիլիկիա» 3:0 Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար` Տ. Հովսեփյան Գոլերը` Նորայր Գյոզալյան, 15, Սարգիս Նասիբյան, 23, Ժորա Ստեփանյան, 76 Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

13.05.2009
Հայտարարություն
ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքն անցկացնելու է 2009 թվականի Երևանի ֆուտզալի առաջնություն սիրողական թիմերի միջև: Առաջնության կանոնակարգը և պահանջվող հավաստագիրը կարող եք ներբեռնել այստեղ : Առաջնությանը մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հավաստագրերը ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունք մինչև 2009 թվականի մայիսի 25-ը: մանրամասն »

12.05.2009
Կանանց միջազգային ընկերական մրցաշար. Էստոնիա - Հայաստան 3:0
Մայիսի 12-ին Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ կանանց միջազգային ընկերական մրցաշարի առաջին հանդիպումը: Հայաստանի կանանց ազգային հավաքականն ուժերը չափեց Էստոնիայի կանանց ազգային ընտրանու հետ: Առաջին կեսում խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում: Երկու թիմերն էլ արդյունքի հասնելու հնարավորություններ ունեին, սակայն մինչև ընդմիջում հավաքականներից և ոչ մեկին հաշիվը բացել այդպես էլ չհաջողվեց: Այնուամենայնիվ, երկրորդ կեսի միջնամասում Էստոնիային հաջողվեց առաջ անցնել. իր հնարավորությունն օգտագործեց Անաստասիա Մորկովկինան: Քիչ անց հյուրերը կրկնապատկեցին հաշիվը: 11-մետրանոցը... մանրամասն »

11.05.2009
Տեղի ունեցավ Արտոնագրման կոմիտեի նիստը
Այսօր` մայիսի 11-ին, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նիստերի փոքր դահլիճում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՈՒԵՖԱ-ի 2009/2010թթ-երի մրցաշրջանի ակումբային մրցաշարերին մասնակցելու հավակնող ակումբների արտոնագրերի հարցերը: Հիշեցնենք, որ ի տարբերություն “ազգային” արտոնագրման գործընթացի, որին մասնակցեցին եւ արտոնագրերի արժանացան ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը հանդես եկող բոլոր թիմերի մայր-ակումբները, այս մեկին մասնակցեցին միայն “Փյունիկ”, “Արարատ”,... մանրամասն »

11.05.2009
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 3-րդ տուր
Մայիսի 11-ին կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 3-րդ տուրի հետաձգված հանդիպումը` «Շիրակ-2» - «Փյունիկ-3» 3:1 Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Ս. Բալիյան Գոլերը` Աղվան Դավոյան, 16, Էդիկ Վարդանյան, 21, Մարտին Ավետիսյան, 48 («Շիրակ-2»), Գագիկ Պողոսյան, 27 («Փյունիկ-3») Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

11.05.2009
Արարատ Ճաղարյանը` Լատվիա – Անդորրա երիտասարդական հավաքականների հանդիպման գլխավոր մրցավար
Հունիսի 6-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի 1-ին խմբի Լատվիա - Անդորրա հանդիպումը կսպասարկի Հայաստանի մրցավարական բրիգադը` Արարատ Ճաղարյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն եզրայիններ Արշակ Կնազյանն ու Արթուր Մուրադյանը: 4-րդ պաշտոնյան է Կարեն Նալբանդյանը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel