Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.05.2009
ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի սեմինար ՀՖՖ-ում
2007 թվականի մայիսի 30-ին և 31-ին Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի 57-րդ կոնգրեսը որոշեց ստեղծել տրանսֆերների համաձայնեցման /համադրման/ համակարգ` որպես ՖԻՖԱ-ի «Հանուն խաղի» հատուկ հանձնաժողովի աշխատանքի բաղկացուցիչ տարր: Տրանսֆերների համադրման համակարգի նպատակն է` մի կողմից ապահովել, որ ֆուտբոլային ղեկավար մարմինները մանրամասն տեղեկություն ունենան բոլոր տրանսֆերներից, և մյուս կողմից մեծացնել անհատական տրանսֆերների թափանցիկությունը, որն իր հերթին կբարելավի ամբողջ տրանսֆերային համակարգի ճշտությունը և հաստատուն ու սահմանված կարգը: ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգը... մանրամասն »

06.05.2009
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 125-րդն է
2009 թվականի մայիսի 6-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 125-րդ հորիզոնականը: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են մայրցամաքի փոխչեմպիոն գերմանացիները, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին: 1. Իսպանիա – 1729 (միավոր) 2. Գերմանիա – 1362 3. Հոլանդիա – 1360 4. Բրազիլիա – 1281 5. Իտալիա – 1271 6. Արգենտինա – 1195 7.... մանրամասն »

05.05.2009
Գավաթի եզրափակչի գլխավոր մրցավարն է Պաոլո Դոնդարինին
Ինչպես հայտնի է, 2009 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի է ունենալու «Հանրապետական» մարզադաշտում մայիսի 9-ին ժամը 20:00-ին: Պատվավոր մրցանակի համար կպայքարեն Երևանի «Բանանցն» ու «Փյունիկը»: Հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական բրիգադը` ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ: Նրան կօգնեն եզրայիններ Մասիմիլիանո Գրիլին և Լուկա Չիանկարիոնին: Նշենք որ, նորանկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի Գավաթի եզրափակիչ հանդիպումը կսպասարկի ՖԻՖԱ-ի մրցավարական բրիգադը: մանրամասն »

05.05.2009
Փոփոխություններ ՀՀ առաջնությունների խաղացանկերում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի առաջնության Առաջին խմբի 3-րդ տուրի «Շիրակ-2» - «Փյունիկ-3» հետաձգված հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 17:00-ին: Իսկ մայիսի 16-ին կայանալիք Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8-րդ տուրի «Արարատ» - «Շիրակ» հանդիպումը հետաձգվել է և կկայանա մայիսի 17-ին, հաշվի առնելով այն, որ մայիսի 16-ին Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում տեղի է ունենալու կանանց միջազգային ընկերական մրցաշարի վերջին տուրի Հայաստան – Ղազախստան հանդիպումը: մանրամասն »

04.05.2009
Հայտարարություն
2009 թ. ապրիլի 28-ից սկսվում է լրագրողների հավատարմագրումը` մայիսի 12-ից 16-ն Աբովյան քաղաքում կայանալիք ֆուտբոլի կանանց միջազգային ընկերական մրցաշարի հանդիպումները լուսաբանելու համար: Կանանց միջազգային ընկերական մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Էստոնիայի և Ղազախստանի կանանց ազգային ընտրանիները, Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն նշված մրցաշարի համար: Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` կնքված եւ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, որտեղ նշված է հավատարմագրվողի անունը, ազգանունը, հայրանունը,... մանրամասն »

04.05.2009
Սամվել Ադամյանը հրապարակեց կանանց ազգային հավաքականի կազմը
Հայաստանի կանանց ազգային ընտրանու մարզչական շտաբը` Սամվել Ադամյանի գլխավորությամբ հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը, ովքեր կնախապատրաստվեն մայիսի 12-ից 16-ը Աբովյանում կայանալիք միջազգային ընկերական մրցաշարին: Հիշեցնենք, որ մեր ընտրանուց զատ, մրցաշարին կմասնակցեն նաև Էստոնիայի և Ղազախստանի ազգային հավաքականները: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված խաղացողների ընդլայնված ցանկը` Դարպասապահներ` Կարապետյան Աննա («Քոլեջ») Ներսիսյան Անի («Բանանց») Պաշտպաններ` Խաչատրյան Արմինե... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel