Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.04.2009
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը Հայաստանում
Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ՈՒԵՖԱ-ի «Հեթ-թրիկ» ծրագրի մենեջեր Ժոզեֆ Կլիմանը: Այցի նպատակն էր ծանոթանալ Ավան թաղամասում կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոն, մանկապատանեկան մարզադպրոց-ինտերնատի շինարարական, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վերանորոգման-վերակառուցման աշխատանքներին: Ժոզեֆ Կլիմանը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ: Հանդիպման գլխավոր նպատակն էր ակումբների`ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրվող Համերաշխության վճարների ստացման և նպատակային ծախսման... մանրամասն »

29.04.2009
Փոփոխություններ Հայաստանի առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, «Միկա-2» թիմն այսուհետ իր` 2009 թվականի Հայաստանի առաջնության Առաջին խմբի բոլոր տնային հանդիպումներn Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում, իսկ որպես պահեստային մարզադաշտ նախատեսված է օգտագործել Արարատի «Այգ» մարզադաշտը: Միևնույն ժամանակ, մայիսի 1-ին կայանալիք «Միկա-2» - «Բանանց-3» Հայաստանի առաջնության Առաջին խմբի 4-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա Արարատի «Այգ» մարզադաշտում: Մայիսի... մանրամասն »

29.04.2009
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ոչ ոքի խաղաց Իրանում
Ապրիլի 29-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ընկերական խաղում հանդիպեց Իրանի մինչև 16 տարեկանների ընտրանու հետ: Մրցավեճն ավարտվեց ոչ ոքի` 3:3 հաշվով: Մեր թիմը շատ ակտիվ սկսեց հանդիպումն ու արդեն 1-ին րոպեին բացեց հաշիվը: Աչքի ընկավ «Բանանցի» հարձակվող Արարատ Եգանյանը: 5 րոպե անց տանտերերին հաջողվեց հավասարացնել հաշիվը: 14-րդ րոպեին Հայաստանի հավաականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ փյունիկցի հարձակվող Արսեն Փիլոյանը: Երկրորդ կեսի 7-րդ րոպեին Փիլոյանը հաշիվը դարձրեց 3:1: Այնուամենայնիվ, մեր տղաները չկարողացան... մանրամասն »

28.04.2009
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը պարտվեց Իրանում
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ապրիլի 27-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընկերական խաղում ուժերը չափեց Իրանի մինչև 16 տարեկանների ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով` տանտերերի հաղթանակով: Հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց փյունիկցի Արսեն Փիլոյանը: Քիչ անց իրանցիներին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը, սակայն առաջին կեսի միջնամասում (27-րդ րոպե) Փիլոյանը խփեց իր երկրորդ գոլն ու կրկին առաջ մղեց Հայաստանի մինչև 16 տարեկանների ընտրանուն: Իրանցիները կշեռքի նժարները կարողացան թեքել իրենց կողմը միայն հանդիպման վերջնամասում` արդյունքի հասնելով 83-րդ և 90+4-րդ րոպեներին:... մանրամասն »

28.04.2009
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ուսումնա մարզական հավաք կանցկացնի Երևանում
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մայիսի 2-ից 6-ն ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Երևանում: Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի «Բանանց» մարզադաշտում: Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանու մարզչական շտաբը` Սամվել Պողասյանի գլխավորությամբ, ուսումնա-մարզական հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը` Դարպասապահներ` Օհանյան Ալբերտ («Փյունիկ-3») Մարտիրոսյան Գոռ («Բանանց-3») Պաշտպաններ`... մանրամասն »

27.04.2009
2009 թվականի Գավաթի եզրափակիչը` «Հանրապետականում»
2009 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Հիշեցնենք, որ պատվավոր մրցանակի համար կպայքարեն Երևանի «Փյունիկն» ու «Բանանցը»: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel