Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.04.2009
Փոփոխություն Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ապրիլի 25-ին և 26-ին կայանալիք Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի բոլոր հանդիպումները նախապես հայտարարված ժամը 16:00-ի փոխարեն տեղի կունենան ժամը 17:00-ին: մանրամասն »

21.04.2009
Ալեշ Զավրլ. «Ակումբների արտոնագրման կիրառումը երկարատեւ կայունություն բերեց Սլովենիայի ակումբային ֆուտբոլին»
Հարգելի ֆուտբոլասերներ, Մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել տեղեկատվություն եվրոպական այլ ասոցիացիաներում տեղի ունեցող “արտոնագրային” գործընթացներից: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում եվրոպական ֆուտբոլի ամենափորձառու մասնագետներից մեկի, Սլովենիայի Ֆուտբոլի Ասոցիացիայի Արտոնագրման բաժնի պետ, ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման կոմիտեի անդամ Ալեշ Զավրլի հոդվածը : մանրամասն »

21.04.2009
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմեկնի Իրան
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ապրիլի 25-ից 30-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որի ընթացքում երկու անգամ ընեկարական խաղերում ուժերը կչափի Իրանի մինչև 16 տարեկանների ընտրանու հետ: Թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստի: Ընկերական խաղերը տեղի կունենան ապրիլի 27-ին և 29-ին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը` Դարպասապահներ` Գևորգ Հարությունյան («Փյունիկ-93») Գարեգին Մարկոսյան («Փյունիկ-93») Պաշտպաններ`... մանրամասն »

21.04.2009
Հայաստանի երիտասարդական հավաքականն ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Երևանում
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ապրիլի 27-ից 28-ն ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Երևանում: Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի «Փյունիկ» մարզադաշտում: Հայաստանի երիտասարդական ընտրանու մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, ուսումնա-մարզական հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը` Դարպասապահներ` Գևորգ Պրազյան («Արարատ») Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ») Պաշտպաններ`... մանրամասն »

21.04.2009
Հայաստանի Գավաթ. 1/2 եզրափակիչ. Պատասխան հանդիպում
Ապրիլի 21-ին կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի հետևյալ պատասխան հանդիպումը` «Փյունիկ» - «Ուլիս» 1:0 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար` Կարեն Նալբանդյան Գոլը` Միհրան Մանասյան, 64 Առաջին հանդիպում` 3:1 Այսպիսով, «Փյունիկն» առաջինը նվաճեց Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիրը: Փյունիկցիների մրցակիցը պարզ կդառնա ապրիլի 22-ին Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայանալիք «Բանանց» - «Միկա» կիսաեզրափակչի մյուս պատասխան մրցավեճում: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև... մանրամասն »

21.04.2009
Փոփոխություն Հայաստանի ֆուտզալի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի ֆուտզալի 2008-2009թթ. առաջնության 17-րդ տուրի «Թալ Գրիգ»- «Ավան» հանդիպումը «Դինամո» մարզադահլիճի զբաղվածության պատճառով տեղի կունենա «Կիլիկիա» մարզադահլիճում ապրիլի 26-ին, ժամը 18:00-ին: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel