Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.09.2012
Ինչպես ձեռք բերել Բուլղարիա-Հայաստան հանդիպման տոմսեր
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպման հայկական սեկտորի տոմսերը կարող են ձեռք բերել Բուլղարիայի ֆուտբոլի միության գրասենյակում` Սոֆիա, 26 Ցար Իվան Ասեն II, 1124: Սեպտեմբերի 10-ին և 11-ին տոմսերը կարելի է ձեռք բերել ժամը 9:30-ից 17:00-ը: Սա եւս մեկ հնարավորություն է, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները միասնական երկրպագեն իրենց սիրելի թիմին: մանրամասն »

07.09.2012
Վարդան Մինասյան. «Պայքարելու ենք միայն հաղթանակի համար»
Սեպտեմբերի 6-ին երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է նախախաղային մարզում «Տա Կալի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է՝ համեմատելով անցյալում մեր թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումները: Վարդան Մինասյանի կարծիքով Մալթայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Պիետորո Գեդինին հաջողվել է ամուր և մարտունակ թիմ ստեղծել: Անդրադառնալով կենտրոնական... մանրամասն »

06.09.2012
Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի «Հրազդան» մարզադաշտի նոր մեծ էկրանների վրա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ նոր լուսային համակարգի եւ մեծ տեսաէկրանների փորձարկումն ու տեստավորումը, որի ընթացքին հետեւում էր նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահի առաջարկով, սեպտեմբերի 7-ին մեկնարկող 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի նաեւ «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններին, եւ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպմանը հետեւել հենց «Հրազդան» մարզադաշտում` յուրօրինակորեն ներկա լինելով Մալթա-Հայաստան հանդիպմանը:... մանրամասն »

06.09.2012
Երիտասարդական հավաքականն անցկացրեց իր «բաց» մարզումը
Սեպտեմբերի 5-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, իր ուսումնամարզական հավաքը սկսած Հայաստանի երիտասարդական հավաքականը, որ նախապատրաստվում է սեպտեմբերի 10-ին Մոնտենեգրոյի Պոդգորիցա քաղաքում կայանալիք Մոնտենեգրո-Հայաստան 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը, այսօր անցկացրեց իր «բաց» մարզումը, որին հետեւում էին նաեւ լրագրողներ: մարզումից հետո հավաքականի անդամները հարցազրույցներ տվեցին եւ պատասխանեցին լրագրողների հարցերին: մանրամասն »

06.09.2012
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Մալթա
Հայաստանի ազգային հավաքականն այսօր առավոտյան, հատուկ չվերթով մեկնել է Մալթա, որտեղ վաղը, սեպտեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին կմեկնարկի 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա Հայաստան հանդիպումը: Այնուհետեւ հայաստանի ազգային հավաքականը Մալթայից կմեկնի Բուլղարիա` նախապատրաստվելով Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ Մալթայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ հանդիպումների համար ազգային հավաքականի կազմում ընդգրկել է 22 ֆուտբոլիստի: Ազգային հավաքականի հանդիպումները հեռարձակվելու են... մանրամասն »

06.09.2012
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Մալթա Սպասվում է Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով մեկնեց Մալթա, որտեղ սեպտեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով ժամը 22;00-ին Մալթայի ազգային հավաքականի հետ հանդիպմամբ կմեկնարկի 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Երեւան Մալթա թռիչքը տևել է շուրջ հինգ ժամ, քանի որ վերալիցքավորման նպատակով ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի Բոդրում քաղաքի օդանավակայանում: Վալետայում Հայաստանի ազգային հավաքականին դիմավորել է հայ երկրապագուների խումբը: Մեր ազգային ընտրանին հանգրվանել է «Կորինտիա Փալաս» հյուրանցում: Այսօր... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel