Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.04.2009
Փոփոխություն ՀՀ Գավաթի խաղարկության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ապրիլի 7-ին նախատեսված 2009 թվականի ՀՀ Գավաթի խաղարկության «Կիլիկիա» - «Փյունիկ» 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումն Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտի փոխարեն տեղի կունենա Երևանի «Փյունիկ» մարզադաշտում: մանրամասն »

02.04.2009
Էստոնիայի ֆեդերացիայի նախագահը ներողություն խնդրեց
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունն արդեն տեղեկացրել էր այն միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել մարտի 31-ին` 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի Էստոնիա – Հայաստան խաղի նախօրեին: Հաջորդ օրը որոշ էստոնական լրատվամիջոցներում Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակը թույլ էր տվել իրեն ոչ պարկեշտ արտահայտություններ հայկական պատվիրակության հասցեին, ինչի մասին մեր պաշտոնական կարծիքը մենք արդեն հայտնել ենք: Սակայն, նույն օրը Այվար Պոհլակը պատրաստակամություն էր հայտնել ներողություն խնդրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից և մեր պատվիրակությունից: ՀՖՖ... մանրամասն »

01.04.2009
«Քոլեջ-1»-ը` կանանց գարնանային մրցաշարի հաղթող
Մարտի 23-ից 29-ը Առևտրի և Սպասարկման Քոլեջի դահլիճում տեղի ունեցավ ֆուտբոլի կանանց գարնանային մրցաշար: Մասնակից 8 թիմերը բաժանվել էին երկու խմբի: Խմբում առաջին երկու տեղը զբաղեցրած թիմերը դուրս էին գալիս կիսաեզրափակիչ: Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ մարտի 29-ին «Բանանց-1» և «Քոլեջ-1» թիմերի միջև: «Քոլեջ-1»-ը հռչակվեց մրցաշարի հաղթղ` 8:4 հաշվով առավելության հասնելով «Բանանց-1»-ի նկատմամբ: Ստորև ներկայացնում ենք մրցաշարի արդյունքները Ենթախումբ A «Քոլեջ-1» «Քոլեջ-2» «Բանանց-1»... մանրամասն »

01.04.2009
2010թ. Աշխարհի Գավաթ. Էստոնիա – Հայաստան 1:0
Ունենալով բացահայտ առավելություն 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի Էստոնիայի հետ Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում կայացած մրցավեճում` Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ իր առաջին հաղթանակը տանել այս ընտրարշավում: Ավելին, մեր տղաները վերջին րոպեներին գնդակ ընդունեցին սեփական դարպասն ու երեք միավոր կորցրեցին: Առաջին կեսում Վարդան Մինասյանի տղաները հաշիվը բացելու մի շարք հնարավորություններ ստեղծեցին, բայց Էդգար Մանուչարյանի, Արթուր Եդիգարյանի, Լևոն Պաչաջյանի, Արտավազդ Քարամյանի հարվածներից հետո կամ փայլուն էր գործում էստոնացիների դարպասապահ Սերգեյ Պարեյկոն, կամ... մանրամասն »

01.04.2009
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը
Այսօր` ապրիլի 1-ին, որոշ էստոնական լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակը մեղադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ոչ պարկեշտ պահվածքում: Իրավիճակը պարզաբանելու համար ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն իր մեկնաբանությունը տվեց ՀՖՖ պաշտոնական կայքէջին: «Դժվար է պատկերացնել, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է իրեն այսպիսի հայտարարություններ թույլ տալ, առավել ևս, որ մենք միշտ լավ, կարելի է ասել, ընկերական հարաբերություններ ենք ունեցել Էստոնիայի ֆեդերացիայի հետ: Իրականում եղել է այսպես, Հայաստանի... մանրամասն »

31.03.2009
Հայաստանի ազգային հավաքականը Տալինում է
Հայաստանի ազգային հավաքականն այսօր` մարտի 31-ին, ժամանեց Տալին և հանգրվանեց «Մերիթոն» հյուրանոցում: Երևանի ժամանակով 19:00-ին մեր ընտրանին անցկացրեց մարզում: Մարզմանը մասնակցեցին բոլոր 18 ֆուտբոլիստները, ովքեր ժամանել են Տալին` պատրաստվելու Էստոնիայի ազգային հավաքականի հետ 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպմանը։ Բոլորը կազմ և պատրաստ են մասնակցելու վաղվա խաղին: Վնասվածքներ չկան: Կարծիքներ Էստոնիայի հավաքականի հետ խաղից առաջ` Լևոն Պաչաջյան, կիսապաշտպան («Ֆրեդրիկստադ», Նորվեգիա) Էստոնիայի հավաքականի հետ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel