Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.03.2009
Ֆուտզալ. «Գյումրի» թիմին գրանցվեց տեխնիկական պարտություն
Ըստ կարգապահական կոմիտեի որոշման` 08.03.09թ. «Գյումրի« - «Հրազդան» խաղի ժամանակ «Գյումրի» թիմի կողմից չհայտավորված ֆուտբոլիստ խաղացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 21-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` «Գյումրի» թիմին գրանցվեց տեխնիկական պարտություն, «Գյումրի-Անի» ՍՊԸ-ն տուգանվեց 50 000 դրամով: մանրամասն »

30.03.2009
Յան Պոուլսենն ազատված է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Երկուշաբթի` մարտի 30-ին, տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պուլսենի միջև, որից հետո ՀՖՖ նախագահի որոշմամբ, դանիացի Յան Պոուլսենն ազատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Յան Պոուլսենին առաջարկվել է շարունակել աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը ժամանակավորապես կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը: մանրամասն »

29.03.2009
Բերեզովսկին ու Ոսկանյանը չեն մեկնի Տալին
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին` վաղ առավոտյան, կմեկնի Էստոնիայի մայրաքաղաք Տալին, որտեղ կշարունակի նախապատրաստվել 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի 5-րդ խմբի շրջանակներում ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիայի ազգային ընտրանու հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին: 5-րդ խմբի մյուս երկու մրցավեճում կհանդիպեն հետևյալ զույգերը` Թուրքիա – Իսպանիա, Բոսնիա և Հերցեգովինա – Բելգիա: Ստորև ներկայացնում ենք Տալին մեկնող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների... մանրամասն »

29.03.2009
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Երևանում
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 31-ից մինչև ապրիլի 5-ն ուսումնա-մարզական հավաք կանցկացնի Երևանում: Թիմը կհանգրվանի «Ռեջինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի «Փյունիկ» մարզադաշտում: Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանու մարզչական շտաբը` Արմեն Սանամյանի գլխավորությամբ, ուսումնա-մարզական հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը` Դարպասապահներ` Արմեն Խաչատրյան («Փյունիկ-2») Տիգրան Դավթյան («Բանանց-2»)... մանրամասն »

28.03.2009
ՀԱՅԱՍՏԱՆ-ԷՍՏՈՆԻԱ 2:2
Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի 5-րդ խմբի շրջանակներում ուժերը չափեց Էստոնիայի ընտրանու հետ: Այս հանդիպումը հատկանշական էր նաև այն առումով, որ սա Հայաստանի հավաքականի համար առաջին պաշտոնական մրցավեճն էր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կատարված վերանորոգման աշխատանքներից հետո: Հաշիվը բացեցին տանտերերը. Հենրիխ Մխիթարյանի հարվածը հասավ իր նպատակին: Սակայն դեռ առաջին կեսում էստոնացիները խփեցին պատասխան գնդակը: Աչքի ընկավ Կոնստանտին Վասիլևը, իսկ արդեն երկրորդ կեսի միջնամասում Սերգեյ Զենևը, մեն մենակ մնալով... մանրամասն »

27.03.2009
Յան Պոուլսեն. «Հայկական ֆուտբոլի ապագան լավն է»
Մարտի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի մամուլի-ասուլիսը, որի ընթացքում դանիացի մասնագետը պատասխանեց մարտի 28-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի Հայաստան – Էստոնիա հանդիպման վերաբերյալ բոլոր նախախաղային հարցերին: Պուլսենը հայերեն ողջունեց լրագրողներին, իսկ այնուհետև, ասաց իր խոսքը. «Ուրախ եմ, որ այսօր այսքան շատ մարդ է հավաքվել: Էստոնիայի հետ առաջիկա հանդիպումն ինձ համար 12-րդն է` որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, բայց... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel