Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.03.2009
Տարմո Րյուտլի. «Հավասար խաղ է լինելու»
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի մամուլի ասուլիսից հետո “Անի Պլազա” հյուրանոցում տեղի ունեցավ Էստոնիայի ընտրանու գլխավոր մարզիչ Տարմո Րյուտլիի մամուլի ասուլիսը: «Ես արդեն նշել եմ, որ դժվար խաղ է լինելու: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումները շատ կարևոր են մեզ համար, եթե ուզում ենք միավորներ վաստակել: Էստոնիայում սպասելիքները մեծ են այս երկու հանդիպումներից»,- ասաց Րյուտլին: «Ես կարող եմ ասել, որ մեր թիմերը հավասար են: Ես տեսել եմ Հայաստանի հավաքականի հանդիպումների տեսագրությունները, և պետք է նշել, որ հայերը ավել շատ վառ... մանրամասն »

26.03.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 27-ին, ժամը 11:00-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի իր վերջին մարզումը 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի Հայաստան – Էստոնիա հանդիպումից առաջ: Այն տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Լրագրողները կարող են ներկա գտնվել մարզմանը միայն առաջին 15 րոպեի ընթացքում: Ժամը 13:00-ին «Հանրապետական» մարզադաշտի մամուլի-ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի մամուլի-ասուլիսը: Էստոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Րյուտլիի մամուլի-ասուլիսը տեղի կունենա... մանրամասն »

26.03.2009
Ռոման Բերեզովսկին կմիանա հավաքականին
Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակել էր Հայաստանի ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների կազմը, ովքեր նախապատրաստվելու են մարտի 28-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի Հայաստան – Էստոնիա հանդիպմանը: Այդ ցուցակում բացակայող ռուսական «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին այսօր` մարտի 26-ին: մանրամասն »

24.03.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով այսօր ժամը 17:00-ին նախապես հայտարարաված Հայաստանի ազգային հավաքականի մարզումը «Փյունիկ» մարզադաշտի փոխարեն տեղի կունենա «Բանանց» մարզադաշտում, ժամը 17:00-ին: մանրամասն »

24.03.2009
Հաստատվել է Հայաստանի առաջնության Առաջին խմբի խաղացանկը
Հաստատվել է Հայաստանի առաջնության Առաջին խմբի խաղացանկը, որը կոարող եք տեսնել այստեղ : մանրամասն »

24.03.2009
Շվեյցարիա – Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը կկայանա Վիլում
2011 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի շրջանակներում հունիսի 6-ին կայանալիք Շվեյցարիա – Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Վիլ քաղաքի «Բերգհոլց» մարզադաշտում: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկվել 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականները: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel