Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.03.2009
Յան Պոուլսենը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը
Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Էստոնիայի ընտրանու հետ հանդիպումներին: Հիշեցնենք, որ Հայաստան – Էստոնիա մրցավեճը տեղի կունենա մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին, իսկ Էստոնիա – Հայաստան հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական... մանրամասն »

23.03.2009
Յան Պոուլսենը 63 տարեկան է
Մարտի 23-ին լրացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական տնօրեն Յան Պոուլսենի 63-ամյակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ամբողջ աշխատակազմը շնորհավորում է պարոն Պոուլսենին այդ կապակցությամբ` մաղթելով նրան քաջ առողջություն, երջանկություն, ամենայն բարիք և նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: մանրամասն »

22.03.2009
ՀՀ առաջնություն. Բարձրագույն խումբ. 1-ին տուր
Մարտի 22-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն 1-ին տուրի երեք հանդիպում` «Փյունիկ» - «Բանանց» 1:0 Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար` Կ. Նալբանդյան Գոլը` Հենրիխ Մխիթարյան, 16 «Գանձասար» - «Միկա» 0:2 Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Ա. Ճաղարյան Գոլերը` Բոտի Դեմել, 10, 48 «Շիրակ» - «Արարատ» 1:0 Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Ա. Ամիրխանյան Գոլը` Անդրանիկ Բարիկյան, 57 Մանրամասն կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

22.03.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2009 թ մարտի 16-ից սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2009 թվականի մարտի 28-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Էստոնիա հանդիպման լուսաբանման համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. մարտի 16-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Էստոնիա խաղը լուսաբանելու համար: Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն վերը նշված հանդիպման համար: Հավատարմագրման... մանրամասն »

21.03.2009
ՀՀ առաջնություն. Բարձրագույն խումբ. 1-ին տուր
Մարտի 21-ին մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը. Տեղի ունեցավ մեկ հանդիպում` «Կիլիկիա» - «Ուլիս» 0:1 Արտաշատ, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Վ. Մինասյան Գոլը` Արթուր Քոչարյան, 47 Մանրամասն կարող եք տեսնել այստեղ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի մյուս երեք հանդիպումները տեղի կունենան մարտի 22-ին: մանրամասն »

20.03.2009
Էստոնիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական բրիգադը
ՀՖՖ մամուլի քարտուղարությունն արդեն տեղեկացրել էր, որ 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիա – Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Անտոն Զամիտը` Մալթայից: Սակայն, վնասվածքի պատճառով Զամիտը չի կարողանա սպասարկել վերոնշյալ հանդիպումը, և ՖԻՖԱ-ն նոր մրցավարական բրիգադ է նշանակել: Այսպիսով, Էստոնիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական բրիգդաը` Սիրիլ Ցիմերմանի գլխավորությամբ: Նրան կօգնեն եզրայիններ Բրունո Ցուրբրուեգը և Ժան-Պոլ Ռեմին: 4-րդ պաշտոնյան է Ժերոմ Լապերյեն: Հիշեցնենք, որ Էստոնիա – Հայաստան ազգային... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel