Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.03.2009
Հայաստանի 2009թ գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի խաղացանկը
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը Հայաստանի 2009թ գավաթի 1/4 եզրափակչի առաջին և պատասխան հանդիպումները տեղի կունենան հետևյալ մարզադաշտերում` 17.03.09 «Փյունիկ»-«Կիլիկիա» Երևան «Նաիրի» 15:00 17.03.09 «Ուլիս»-«Գանձասար» Երևան «Միկա» 15:00 18.03.09 «Բանանց»-«Արարատ» Երևան «Նաիրի» 15:00 18.03.09 «Միկա»-«Շիրակ» Երևան «Միկա» 15:00 07.04.09 «Կիլիկիա»-«Փյունիկ» Երևան «Հրազդան»... մանրամասն »

05.03.2009
«Փյունիկ-2»-ը` Վազգեն Սարգսյանի անվան հուշամրցաշարի հաղթող
Մարտի 5-ին հայտնի դարձավ Վազգեն Սարգսյանի անվան հուշամրցաշարի հաղթողի անունը: Եզրափակիչում մրցեցին «Փյունիկ-2» և «Բանանց-2» թիմերը: Հանդիպումն ավարտվեց փյունիկցիների հաղթանակով` 2:1 հաշվով: Առաջին կեսում հաշիվը բացեց «Փյունիկ-2»-ի հարձակվող Էրիկ Պետրոսյանը: Երկրորդում փյունիկցիները զարգացրեցին իրենց հաջողությունը: Գոլի հեղինակն է` Դավիդ Բաղդասարյանը: «Բանանց-2»-ին հանդիպման վերջնամասում հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Հարություն Խաչատրյանը: Պատվավոր մրցանակը չեմպիոնին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ... մանրամասն »

04.03.2009
Բարձրագույն խմբի բոլոր ներկայացուցիչներին շնորհվեցին արտոնագրեր
Այսօր` մարտի 4-ին, կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնա•րման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը, որի ժամանակ կայացվեցին որոշումներ ՀՖՖ այն ակումբների վերաբերյալ, որոնց 1-ին թիմերը պետք է մասնակցեն ՀՀ Բարձրագույն խմբի 2009թ-ի առաջնությանը: Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ, ՀՖՖ Գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Ղամբարյանը: Ակումբների գործերը կոմիտեի քննությանը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը եւ բաժնի փորձագետները: Դեկտեմբեր 2008 - փետրվար 2009թթ. ընթացքում ակումբները ՀՖՖ Արտոնագրման բաժին են ներկայացրել իրենց փաստաթղթերը,... մանրամասն »

03.03.2009
Հաստատվեց Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի խաղացանկը
Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատաեց Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի խաղացանկը: Խաղացանկը կարող եք տեսնել այստեղ : մանրամասն »

03.03.2009
Հայ մրցավարները ոսումնամարզական հավաք են անցկացնում Երևանոմ
Փետրվարի 28-ին «Ռեժինե» հյուրանոցում մեկնարկեց ՀՖՖ մրցավարների և տեսուչների ուսումնամարզական հավաքը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Լևոն Հասրաթյանը, ով մասնավորապես խոսեց մրցավարության դերի բարձրացման, որակական բարձր հատկանիշների ձեռքբերման և ռացիոնալ սերնդափոխության անհրաժեշտության մասին: Հավաքին մասնակցում են Բարձրագույն և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 35 մրցավար և 12 տեսուչ: Դասընթացները ղեկավարում է ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Արարատ Ճաղարյանը: Դասընթացները նվիրված են ժամանակակից մրցավարության խնդիրներին` մրցավարի օգնականների... մանրամասն »

03.03.2009
“Փյունիկ-2”-ը և “Բանանց-2”-ը` Վազգեն Սարգսյանի անվան հուշամրցաշարի եզրափակիչում
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հուշամրցաշարում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: “Բանանց-1”-”Փյունիկ-2” հանդիպումը ավարտվեց ոչ ոքի 1:1, 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին “Փյունիկ-2”-ի ֆուտբոլիստները` հաղթելով 5:4 հաշվով: Մյուս կիսաեզրափակիչում “Բանանց-2”-ը վստահորեն հաղթեց “Ավան” թիմին 5:1 հաշվով: Այսպիսով մարտի 5-ին ժ: 15:00-ին եզրափակիչում կհանդիպեն “Փյունիկ-2-ը և “Բանանց-2”-ը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel