Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.09.2012
«Հրազդանի» նոր լուսային համակարգն ու տեսաէկրանները փորձարկվեցին
«Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ նոր լուսային համակարգի եւ մեծ տեսաէկրանների փորձարկումն ու տեստավորումը, որի աշխատանքներին հետեւում էր նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, նոր լուսային համակարգը եւ մեծ տեսաէկրանները, որոնք «Հրազդան» մարզադաշտում տեղադրվել են արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, հրավիրված մասնագետների, ծրագրավորողների մասնակցությամբ, միանգամայն համապատասխանեցված են ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին: Դրանք համապատասխանեցված են նաեւ ֆուտբոլային միջազգային հանդիպումների հեռուստահեռարձակման բոլոր... մանրամասն »

05.09.2012
Հայաստանի ազգային հավաքականին կսպասարկի նոր Setra-ն
«Մենք սիրում ենք մեր հավաքականը». այս կարգախոսը եւ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող արծաթագույն Setra մակնիշի բոլորովին նոր ավտոբուսն այսուհետ կսպասարկի Հայաստանի ազգային հավաքականին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ ՀՖՖ մարքետինգային թիմն ուսումնասիրել է ազգային հավաքականներին սպասարկող ենթակառուցվածքները, այդ թվում եւ տրանսպորտային ենթակառուցվածքը եւ ընտրվել է գերմանական հանրահայտ Setra մակնիշի ComfortClass դասի ավտոբուսը: Ի դեպ, այս դասի ավտոբուսներն են սպասարկել ԵՎՐՈ 2012-ի եզրափակչին մասնակից Եվրոպական ազգային... մանրամասն »

03.09.2012
Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով սեպտեմբերի 10-ին Մոնտենեգրոյի Պոդգորիցա քաղաքում կայանալիք Մոնտենեգրո-Հայաստան 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը: Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Գանձասար» Գոռ Էլյազյան, «Իմպուլս» Ալբերտ Օհանյան, «Փյունիկ» Պաշտպաններ Տարոն Ոսկանյան, «Փյունիկ» Անդրանիկ... մանրամասն »

03.09.2012
Ռաֆայել Նազարյանը հրապարակել է ուսումնամարզական հավաքի ծրագիրը
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է սեպտեմբերի 5-ին մեկնարկող Հայաստանի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը: Սեպտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին երիտասարդական հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 6-ին ժամը 11:00-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում, որից հետո ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել ֆուտբոլիստների հետ: Այնուհետև, սեպտեմբերի 7-ին թիմը կանցկացնի «փակ» մարզում, իսկ սեպտեմբերի 8-ին կմեկնի Պոդգորիցա: Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը... մանրամասն »

03.09.2012
Հավատարմագրվեք սեպտեմբերի 3-ի «բաց» մարզմանը
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որից հետո հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այն ԶԼՄ ներկայացուցիչները, ովքեր կցանկանան լուսաբանել մարզումը, պետք է սեպտեմբերի 3-ին ժամը 11:00-16:00 ընթացքում անձամբ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից ստանան հատուկ անցաթղթեր: մանրամասն »

02.09.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 21-րդ տուր
Սեպտեմբերի 2-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Միկա»-«Գանձասար» 0:0 Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան «Շիրակ»-«Իմպուլս» 1:1 (1:0) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան Գոլերը՝ Հրայր Մկոյան, 23 («Շիրակ»), Արթուր Բարսեղյան, 75 («Իմպուլս») մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel