Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.02.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 25-ին ժամը 11:00 ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա Հայաստանի 2009թ. Գավաթի վիճակահանությունը, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի խաղացանկերը կազմելու նպատակով` մասնակից թիմերի զբաղեցվող տողերի վիճակահանությունը: մանրամասն »

22.02.2009
Հայաստանի ֆուտզալի հավաքականը պարտության մատնեց էստոնացիներին
Փետրվարի 22-ին Վառնայում կայացան ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը 8:5 հաշվով հաղթեց Էստոնիայի ընտրանուն և զբաղեցրեց խմբում 3-րդ տեղը: Երկու գոլի հեղինակ դարձավ Գրիգոր Կապուկրանյանը, մեկական գոլ իրենց հաշվին գրանցեցին Արմեն Դանիելյանը, Խորեն Զարգարյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Արթուր Կարապետյանը, Արմեն Սանամյանը և Էմիլ Մեսրոպյանը: Մեր խմբից հաջորդ փուլ դուրս եկավ Լատվիայի հավաքականը, որը 3:2 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացիների նկատմամբ: Մրցաշարային աղյուսակ 1 Լատվիա 3 3 0 0 15-2 9 2 Բուլղարիա 3 1 1 1 8-5 4 3... մանրամասն »

21.02.2009
Հայաստանի ֆուտզալի հավաքականը պարտվեց Լատվիայի ընտրանուն
Փետրվարի 20-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը անցկացրեց իր երկրորդ հանդիպումը Վառնայում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական խմբային փուլի շրջանակներում: Մեր հավաքականի մրցակիցն էր խմբի առաջատարը` Լատվիայի հավաքականը: Լատվիացիները հաղթեցին 7:0 հաշվով: Խմբի մյուս հանդիպումը ավարտվեց բուլղարացիների հաղթանակով`4:0 հաշվով Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Առաջին երկու խաղափուլերից հետո Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 3-րդ տեղը: Փետրվարի 22-ին մեր հավաքականը կմրցի էստոնացիների հետ, իսկ Բուլղարիա-Լատվիա հանդիպումը կորոշի խմբի հաղթողին: Մրցաշարային աղյուսակ 1 Լատվիա 2 2 0 0 12-0 6... մանրամասն »

20.02.2009
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ-ոքի խաղաց բուլղարացիների հետ
Փետրվարի 19-ին բուլղարական Վառնա քաղաքում մեկնարկեց ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական խմբային մրցաշարը: Հայաստանի հավաքականը առաջին հանդիպումը անցկացրեց տանտերերի հետ: Լարված պայքարում անցած հանդիպումը ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով: Բուլղարացիները խաղասկզբում բացեցին հաշիվը, սակայն 3 րոպե անց Վլադիմիր Մխիթարյանը հավասարեցրեց այն, իսկ խաղակեսի վերջում Արմեն Դանիելյանը առաջ մղեց մեր թիմին: Երկրորդ խաղակեսում գրանցվեց մեկ գոլ` բուլղարացիների կատարմամբ: Ավելորդ չէ նշել, որ մեր թիմը հնարավորություն ուներ հաղթանակ տանել, սակայն Գրիգոր Կապուկրանյանը չիրացրեց 10-մետրանոց հարվածը: Այսօր,... մանրամասն »

18.02.2009
Քնարիկ Գրիգորյանը` ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգի մրցավար
Յուրաքանչյուր տարվա սկզբին ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն ամփոփում է տղամարդ և կին մրցավարների դասակարգումը: Մեր երկրի մրցավարական կազմում տեղի ունեցավ մեկ փոփոխություն. Քնարիկ Գրիգորյանը առաջադիմեց` 3-րդ կարգից տեղափոխվելով 2-րդ կարգ: ՈՒԵՖԱ-ի դասակարգմամբ տղամարդ մրցավարները բաժանվում են հինգ կարգի` Էլիտ, Պրեմյեր, 2-րդ, 3-րդ և 4-րդ: Կին մրցավարները բաժանավում են չորս կարգի` Էլիտ, Պրեմյեր, 2-րդ և 3-րդ: Կարգերի փոփոխությունը կախված է մրցավարի ցուցադրած արդյունքներից: Դրանք են մրցավարության որակը, ֆիզիկական պատրաստվածությունը, փորձը, օտար լեզվի իմացությունը, մասնակցությունը ՈՒԵՖԱ-ի կողմից... մանրամասն »

16.02.2009
Ամիրխանյանը և Հովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 17տ. էլիտ ռաունդի հանդիպումները
ՈՒԵՖԱ-ի “հեռանկարայաին երիտասարդ մրցավարների” ծրագրի շրջանակներում որոշում է կայացվել ներգրավել Արման Ամիրխանյանին և Զավեն Հովհաննիսյանին որպես ծրագրի մեջ ընդգրկելու թեկնածուներ: Այս նպատակով ՈՒԵՖԱ-ն նշանակել է վերը նշված մրցավարներին մարտի 25-ից ապրիլի 1-ը Հունաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Հունաստանի, Լեհաստանի, Սլովենիայի և Շվեյցարիայի թիմերի միջև հանդիպումները որպես մրցավար կսպասարկի Արման Ամիրխանյանը, իսկ որպես մրցավարի օգնական Զավեն Հովհաննիսյանը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel