Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.02.2009
Փոփոխություն Էստոնիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմում
Ապրիլի 1-ին Տալինում կայանալիք 2010թ. Աշխարհի գավաթի Էստոնիա-Հայաստան հանդիպման նախկինում հայտարարված 4-րդ պաշտոնյա Քլեյտոն Պիզանիի փոխարեն, հանդիպման 4-րդ մրցավար կլինի Քրիստոֆեր Լոտյեն` Մալթայից: մանրամասն »

13.02.2009
Ռուբեն Նազարեթյանը հրապարակեց Հայաստանի ֆուտզալի ազգային ընտրանու կազմը
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն այսօր հրապարակեց Բուլղարիա մեկնող խաղացողների ցուցակը, ովքեր կմասնակցեն փետրվարի 19-ից 22-ը Վառնայում կայանալիք 2010 թվականի Եվրոպայի ֆուտզալի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի ազգային ընտրանին ընդգրկվել է ընտրական փուլի B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն տանտերերը, ինչպես նաև Էստոնիայի ու Լատվիայի հավաքականները: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները ցուցակը` Դարպասապահներ` Արտակ Հարությունյան... մանրամասն »

13.02.2009
Սեֆտոն Պերի` ՈՒԵՖԱ-ի Արտոնագրման բաժնի համեմատական վերլուծությունների պատասխանատու
Հայաստանում գտնվում էր ՈՒԵՖԱ-ի լիցենզավորման բաժնի համեմատական վերլուծությունների պատասխանատու Սեֆտոն Պերին, ով ժամանել էր Երևան ՀՖՖ ակումբների լիցենզավորման համակարգի ստուգման և համակարգում ներգրավված աշխատակիցների ու ակումբների ներկայացուցիչների համար սեմինար անցկացնելու նպատակով: Ստորև ներկայացնում ենք պ-ն Պերիի հարցազրույցը, որը նա տվել ՀՖՖ պաշտոնական կայքին ՀԱՐՑ - Եթե ակումբների արտոնագրմանն անծանոթ մեկը Ձեզ հարցնի դրա մասին, ինչկպատասխանեիք: Ինչպես կնկարագրեիք այս հարցը: ՊԱՏԱՍԽԱՆ – Իրականում ինձ շատ են տալիս այդ հարցը եւ հեշտ չէ գտնել դրա պատասխանը (ծիծաղում է):... մանրամասն »

12.02.2009
Յան Պոուլսեն. «Մեր թիմն ավելի շատ էր արժանի հաղթանակի»
Փետրվարի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում ընկերական հանդիպում անցկացրեց Լատվիայի ընտրանու հետ: Այս մրցավեճում գրանցվեց խաղաղ արդյունք` 0:0: Երևան վերադառնալուն պես` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն իր կարծիքն հայտնեց այդ հանդիպման մասին ՀՖՖ պաշտոնական կայքին։ Ընդհանուր առմամբ ես գոհ եմ հանդիպումից: Արդյունքից չէ, բայց խաղն ինձ դուր եկավ: Կարող եմ միանշանակ ասել, որ մեր թիմն ավելի շատ էր արժանի հաղթանակի: Եթե առաջին կեսում խաղը հավասար պայքարում էր ընթանում, ապա երկրորդում մենք մի քանի փայլուն հնարավորություն բաց թողեցինք: Միայն նշեմ, որ Հենրիխ... մանրամասն »

11.02.2009
Ընկերական հանդիպում. Լատվիա – Հայաստան 0:0
Փետրվարի 11-ին Լիմասոլ քաղաքի (Կիպրոս) «Ցիրիոն» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց Լատվիայի ազգային ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0:0: Հիշեցնենք, որ սա Հայաստանի հավաքականի վերջին ստուգատեսն էր 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի շրջանակներում մարտի 28-ին կայանալիք Էստոնիայի ընտրանու հետ մրցավեճից առաջ: Լիմասոլ, «Ցիրիոն» մարզադաշտ Լատվիա – ՀԱՅԱՍՏԱՆ 0:0 Զգուշացումներ` Ռ. Արզումանյան (12'), Յուրի Ժիգաև (83') Լատվիայի հավաքական` 12.Անդրիս Վանին, 2.Օսկարս Կլավա, 13.Կասպարս... մանրամասն »

10.02.2009
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 121-րդն է
2009 թվականի փետրվարի 11-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 9 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 121-րդ հորիզոնականը: Առաջատարների տասնյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են մայրցամաքի փոխչեմպիոն գերմանացիները, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին: 1. Իսպանիա – 1693 (միավոր) 2. Գերմանիա – 1403 3. Հոլանդիա – 1357 4. Իտալիա – 1318 5. Բրազիլիա... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel