Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.02.2009
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Կիպրոս
Այսօր` վաղ առավոտյան, Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Կիպրոս, որտեղ կշարունակի նախապատրաստվել փետրվարի 11-ին կայանալիք Լատվիայի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում, Երևանի ժամանակով 17:00-ին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմում Կիպրոս մեկնած ֆուտբոլիստների ցուցակը` Դարպասապահներ` Գևորգ Կասպարով («Տրակտոր», Իրան) Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ») Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան... մանրամասն »

05.02.2009
Հայտնի դարձան Հայաստանի Մ-21 հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ-2011 ընտրական մրցաշարում
Փետրվարի 4-ին դանիական Օրհուս քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի 2011թ. մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ընդգրկվեց 2-րդ խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցները կլինեն Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականները: Ընտրական մրցաշարը կսկսվի 2009թ. մարտի 28-ին և կավարտվի 2010թ. սեպտեմեբրի 7-ին: Բոլոր հավաքականները բաժանված են 10 խմբի: Խմբերում առաջին տեղը զբաղեցրած 10 թիմերը և 4 լավագույն երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը փլեյ օֆֆ մրցակարգով կխաղարկեն եզրափակիչ մրցաշարի 7 ուղեգիր: Եզրափակիչ... մանրամասն »

05.02.2009
Հայտնի դարձան Հայաստան-Էստոնիա և Էստոնիա-Հայաստան հանդիպումների մրցավարները
2010թ. Աշխարհի գավաթի Հայաստան-Էստոնիա հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգի մրցավարական անձնակազմը Լյուկ Վիլմեսի գլխավորությամբ: Նրան կօգնեն Անտոնիո դե Կարոլիսը և Մարկո Տրոպեանոն: 4-րդ պաշտոնյան է Աբի Տուսենը: 2010թ. Աշխարհի գավաթի Էստոնիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Մալթայի ներկայացուցիչ Անտոն Զամիտը: Օգնականներն են Ֆիլիպ Աջուսը և Կոնրադ Բորգը, 4-րդ պաշտոնյան` Քլեյտոն Պիզանին: մանրամասն »

31.01.2009
Յան Պոուլսենը հրապարակեց Կիպրոս մեկնող ֆուտբոլիստների ցուցակը
Հունվարի 31-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուսլենի մամուլի-ասուլիսը, որի ընթացքում պրն. Պոուլսենը հրապարակեց այն 18 ֆուտբոլիստի ցուցակը, ովքեր կհրավիրվեն ազգային հավաքական` նախապատրաստվելու փետրվարի 11-ին Կիպրոսում կայանալիք Լատվիայի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում, Երևանի ժամանակով 17:00-ին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների... մանրամասն »

31.01.2009
Յան Պոուլսեն. «Սա իմ ամենադժվար աշխատանքն է»
Հայաստանի ազգային հավաքականի կազմը հրապարակելուց զատ` Յան Պոուլսենը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Նախ դանիացի մարզիչն անդրադարձավ այս ցուցակում բացակայող մի շարք ֆուտբոլիստներին. «Սկսեմ Քարամյան եղբայրներից: «Տիմիշոարայից» մեզ դիմել էին խնդրանքով, այս անգամ թույլ տալ եղբայրներին մնալ ակումբում, քանզի ռումինական այդ թիմն այժմ նոր գլխավոր մարզիչ ունի, ով ցանկանում է գործի մեջ տեսնել իր բոլոր ֆուտբոլիստներին: «Տիմիշոարան» այդ օրերին գտնվելու է Իսպանիայում և անցկացնելու է չորս ընկերական ստուգատես, և մենք ընդառաջեցինք ռումինական ակումբին` առաջին հերթին... մանրամասն »

30.01.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 31-ին ժամը 12:30-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուսլենի մամուլի-ասուլիսը, որի ընթացքում պրն. Պուլսենը կհրապարակի այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կհրավիրվեն ազգային հավաքական` նախապատրատսվելու փետրվարի 11-ին Կիպրոսում կայանալիք Լատվիայի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel