Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.01.2009
Հայաստանն առայժմ 17-րդն է ՈՒԵՖԱ-ի «Արդար խաղի» դասակարգման աղյուսակում
Հունվարի 22-ին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հաստատեց փոփոխությունները ՈՒԵՖԱ-ի "Արդար խաղի" դասակարգման աղյուսակի վերաբերյալ, ըստ որի առաջին երեք ազգային ֆեդերացիաները, որոնք կհավաքեն 8,0 և բարձր գործակից, մեկ հավելյալ տեղ կստանան 2009-2010թթ. ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի խաղարկությունում: Նշենք, որ այս դասակարգման աղյուսակում ընդգրկված են բոլոր հանդիպումների արդյունքները, որոնք անցկացվել են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո: Ներկայիս դասակարգման աղյուսակում ընդգրկված են 01.05.2008-ից մինչև 31.12.2008-ն ընկած ժամանակաշրջանում անցկացրած խաղերում ստացված գնահատականները: "Արդար խաղի"... մանրամասն »

20.01.2009
Կարեն Միքայելյանը` Եվրոպայի երկրորդ ռմբարկու
Ամեն տարի ֆուտզալի եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին շնորհվում է «Ոսկե խաղակոշիկ» (Umbro European Futsal Golden Shoe): Միավորների հաշվարկը կատարվում է հետևյալ սկզբունքով. առաջնությունները բաժանված են 6 խմբի` ըստ վարկանիշների: Յուրաքանչյուր առաջնություն ունի իր գործակիցը, որով և բազմապատկվում է գոլերի քանակը: Օրինակ` Հայաստանի ֆուտզալի առաջնությունն ունի ամենացածր գործակիցը` 1, իսկ ամենաբարձր` 2 գործակիցն ունեն Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի առաջնությունները: 2007/08 թվականների մրցաշրջանի լավագույն ռմբարկու է ճանաչվել ռուսական «ՏՏԳ-Յավա» ակումբի... մանրամասն »

16.01.2009
ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելույթը ՖԻՖԱ-ի գալա-մրցանակաբաշխության ժամանակ
Մեծարգո պարոն Նախագահ, տիկնայք և պարոնայք, Սպորտը և հատկապես ֆուտբոլը միշտ էլ համարվել են փոխադարձ վստահության, փոխըմբռնման, բարեկամական հարաբերություններ ձևավորելու լավ միջոց: Մենք ուրախ ենք, որ Թուրքիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումն արժանացավ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի այս բարձր գնահատականին: Մեր նպատակն էր ֆուտբոլային արդար հանդիպման միջոցով ճանապարհ հարթել մեր երկու հարևան պետությունների ազնիվ և փոխշահավետ հարաբերությունների համար: Դրանով էր պայմանավորված Հայաստանի Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի իր գործընկերոջը, ով ընդունելով այն` դարձրեց դա համատեղ... մանրամասն »

14.01.2009
Հայաստանի Գավաթի խաղարկությունն ու Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկեն մարտին
ՀՖՖ գործկոմի հերթական նիստի ընթացքում, որին մասնակցեցին Ռ. Հայրապետյանը, Վ. Դալլաքյանը, Կ. Ղազարյանը, Ա. Մնացականյանը, Է. Մարգարյանը, Ս, Իսրայելյանը, Մ. Զաքարյանը, Կ. Հարությունյանը, Լ. Հասրաթյանը, Է. Ղազարյանը, Տ Մարգարյանը, Վ. Առաքելյանը, Ռ. Սինոյանը, Ս. Ավետիսյանը և Թ. Գրիգորյանը, քննարկվեցին և ընդունվեցին ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի կողմից ներկայացված 2009 թվականի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման փոփոխությունները: Որոշվեց` 2009 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկությանը մասնակցելու է 8 թիմ, որոնք պայքարի մեջ կմտնեն 1/4 եզրափակիչից: Մրցաշարը կմեկնարկի... մանրամասն »

14.01.2009
Լատվիա – Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Լիմասոլ քաղաքում
Փետրվարի 11-ին Կիպրոսում կայանալիք Լատվիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում, Երևանի ժամանակով 17:00-ին:   մանրամասն »

14.01.2009
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 112-րդն է
2009 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին առաջադիմել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 112-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում է մայրցամաքի փոխչեմպիոնը` Գերմանիան, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին: 1. Իսպանիա – 1663 (միավոր) 2. Գերմանիա – 1389 3. Հոլանդիա – 1338 4. Իտալիա – 1326 5. Բրազիլիա... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel