Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.01.2009
Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին շնորհվեց 2008 թվականի ՖԻՖԱ-ի Արդար Խաղի մրցանակը
Ամեն տարի` 1987 թվականից սկսած, ՖԻՖԱ-ն շնորհում է Արդար Խաղի մրցանակ (Fair-Play Award) ֆուտբոլում կարևորագույն իրադարձության համար, այն է` հարգանք կանոնների, մրցակիցների նկատմամբ, ինչպես նաև համաշխարհային ֆուտբոլային ընտանիքում համերաշխության և համընդհանրության մարզական սկզբունքների պահպանման համար: Անցյալում այս մրցանակը շնորհվել է խաղացողներին, ակումբներին, երկրպագուներին և ասոցիացիաներին` հաշվի առնելով նրանց դերն ու գործունեությունը խաղադաշտում վերոնշյալ արժեքների պահպանման գործընթացում: Ընտրելով Սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման... մանրամասն »

13.01.2009
Օգոստոսի 12-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2009 թվականի օգոստոսի 12-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Հայաստանի և Մոլդովայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա Երևանում: մանրամասն »

08.01.2009
Հայաստան – Էստոնիա հանդիպումը տեղի կունենա «Հանրապետականում»
2010 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի մարտի 28-ին կայանալիք Հայաստան – Էստոնիա մրցավեճը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում Երևանի ժամանակով 20:00-ին: մանրամասն »

08.01.2009
Էստոնիա – Հայաստան մրցավեճը կսկսվի ժամը 20:00-ին
2010 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում Երևանի ժամանակով 20:00-ին: մանրամասն »

08.01.2009
Ֆուտզալ. «Թալ Գրիգ» - «Գյումրի» հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի ֆուտզալի 2008-2009թթ. առաջնության 5-րդ տուրի "Թալ Գրիգ"-"Գյումրի" հետաձգված հանդիպումը կկայանա «Դինամո» մարզադահլիճում մարտի 18-ին, ժամը 14:00-ին: մանրամասն »

31.12.2008
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2009 թվականը լինի հաջողությունների, երջանկության և խաղաղության տարի և Ձեզ պարգևի բազում հաճելի անակնկալներ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel