Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.12.2008
Սարգիս Հովսեփյանը 2008 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի 17-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխության մանրամասների մասին մենք կտեղեկացնենք մի փոքր ուշ, իսկ այժմ ներկայացնում ենք 2008 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները: Տարվա լավագույն ‎ֆուտբոլիստը որոշվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հարցմամբ: 2008 թվականի տարվա լավագույն ‎ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Գանձասար», «Միկա», «Բանանց», «Ուլիս»,«Շիրակ», «Կիլիկիա»... մանրամասն »

23.12.2008
Տեղի ունեցավ Հայաստանի 17-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը
Դեկտեմբերի 23-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի 17-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը վարում էր սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Ողջույնի խոսքից հետո հանդիսատեսին ցուցադրվեց 2008 թվականի ֆուտբոլային ամփոփիչ տեսահոլովակը: Այնուհետև սկսվեց բուն մրցանակաբաշխության արարողությունը: Առաջինը չեմպիոնի գավաթը, ոսկե մեդալներն ու պատվոգրերը հանձնվեցին 2008 թվականի ֆուտզալի առաջնության չեմպիոն «Պոլիտեխնիկ» թիմին: Պարգևատրվեցին նաև առաջնության լավագույն ռմբարկու Կարեն Միքայելյանը («Պոլիտեխնիկ») և լավագույն ֆուտբոլիստ... մանրամասն »

20.12.2008
ՀՖՖ թիվ 6 հերթական ժողով
2008 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» ԻԱՄ թիվ 6 հերթական ժողովը: Ժողովի օրակարգում դրված էին հետևյալ հարցերը` 1. Ընդհանուր ժողովի իրավազորության հաստատում 2. Հաշվիչ հանձնաժողովի և քարտուղարության ընտրություն 3. Օրակարգի հաստատում 4. Նախորդ ընդհանուր ժողովի արձանագրության հաստատում 5. ՀՖՖ Նախագահի հաշվետվություն 6. 01.11.2006թ.–01.11.2008.թ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություն և հաշվեկշռի հաստատում 7. Աուդիտորական զեկույց 8. Գործադիր կոմիտեի անդամ` Ա. Սիմոնյանի... մանրամասն »

18.12.2008
ՀՖՖ-ն պարգևատրվեց ՈՒԵՖԱ-ի դիպլոմներով
    Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան 2003 թվականից մասնակցում է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող "Grassroots Football" ծրագրի հետ կապված բոլոր միջոցառումներին:     "Grassroots Football" ծրագիրն իրականացվում է ՈՒԵՖԱ-ի կողմից, որի նպատակն է մասայական ֆուտբոլի զարգացումը Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիաների Միության անդամ բոլոր երկրներում:     Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2007 թվականին ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է դիպլոմով` որպես "Grassroots Football" ծրագրի շրջանակներում տարվա լավագույն միջոցառում անցկացրած ֆեդերացիա... մանրամասն »

17.12.2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2008 թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 14:00-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի կունենա «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» ԻԱՄ թիվ 6 հերթական ժողովը, որին կհաջորդի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: մանրամասն »

17.12.2008
Փետրվարի 11-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2009 թվականի փետրվարի 11-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Լատվիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel