Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.12.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 113-րդն է
2008 թվականի դեկտեմբերի 17-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 113-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխությունը միայն այն է, որ Հոլանդիան շրջանցել է աշխարհի գործող չեմպիոններին` իտալացիներին, ու հայտնվել երրորդ հորիզոնականում: Իսկ դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորոդում է մայրցամաքի փոխչեմպիոնը` Գերմանիան: 1. Իսպանիա – 1663 (միավոր) 2. Գերմանիա – 1381 3.... մանրամասն »

15.12.2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը հրավիրում են սովորելու "Ֆուտբոլի մրցավարների բարձրագույն դպրոցում": Ուսման տևողությունը երկու տարի, արտադրությունից կտրված: Ուսումն անվճար է: Ընդունվել կարող են ՀՀ քաղաքացիները` ֆուտբոլի մարզային ֆեդերացիաների և ֆուտբոլի մարզային ակումբների ուղեգրերով: Ցանկացողները պետք է ներկայացնեն կրթության մասին համապատասխան փաստաթուղթ` միջնակարգ կրթության (ատեստատ), կամ ԲՈՒՀ-ի դիպլոմ (իսկականը կամ պատճեն), տեղեկանք բնակավայրից, 3x4 չափի 4 հատ լուսանկար և ուղեգիր: Դիմորդների հետ անցկացվում են հարցազրույց... մանրամասն »

15.12.2008
Կարեն Նալբանդյանը կսպասարկի ԱՊՀ և Մերձբալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկության հանդիպումները
Հունվարի 17-25-ը Մոսկվայում կկայանա ԱՊՀ Համագործակցության գավաթի խաղարկությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի որոշմամբ մեր երկիրը այդ մրցաշարին կներկայացնի երևանցի մրցավար Կարեն Նալբանդյանը: մանրամասն »

10.12.2008
ՀՖՖ Նախագահի ծրագրային հայտարարությունը 2009/2010 թվականների ակումբների արտոնագրման մրցաշրջանի համար
Հարգելի տիկնայք և պարոնայք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս հայտարարությամբ սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի 6-րդ մրցաշրջանի աշխատանքները, որոնք վերաբերում են ՀՖՖ-ի 2009 թվականի և ՈՒԵՖԱ-ի 2009/10 թվականների մրցաշրջաններին։ Այս անգամ, ինչպես և նախորդ մրցաշրջանում, արտոնագրման ընթացակարգին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները և ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից բոլոր 8 թիմերի մայր-ակումբները։ Արտոնագրերն իրավունք կընձեռեն ակումբներին մասնակցել վերոնշյալ մրցաշարերին։ Ակումբների արտոնագրման գործընթացը,... մանրամասն »

10.12.2008
Շանդոր Պիլերի ճանաչողական այցը Հայաստան
Դեկտեմբերի 5-ին Հայաստանում ճանաչողական այցով գտնվում էր ՈՒԵՖԱ-ի «մրցավարական կոնվենցիա» ծրագրի Հայաստանի հրահանգիչ, Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի անդամ Շանդոր Պիլերը: Այցի նպատակն էր` ծանոթանալ Հայաստանում մրցավարական և տեսչական համակարգին և ներկայացնել այն «մրցավարական կոնվենցիայի» հանձնաժողովին, որը հետագայում պետք է հավանություն տա Հայաստանի թեկնածությանը «կոնվենցիային» միանալու համար: 2008թ. հուլիսի 10-ին շվեյցարական Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, տեղի ունեցավ «մրցավարական կոնվենցիայի»... մանրամասն »

04.12.2008
Հայտնի դարձան Հայաստանի մինչև 17 և 19 հավաքականների մրցակիցները
Դեկտեմբերի 3-ին Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, տեղի ունեցավ մինչև 19-ը և մինչև 17 տարեկանների հավաքականների Եվրոպայի 2009-2010 թթ. առաջնությունների առաջին որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ընդգրկվեց 6-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Ավստրիայի, Շոտլանդիայի և Ռումինիայի ընտրանիները: Հանդիպումները տեղի կունենան Ավստրիայում 2009 թավականի հոկտեմեբրի 10-ից 15-ը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականին բաժին են ընկել Իսրայելի, Լեհաստանի և Ավստրիայի հավաքականները: 4-րդ խմբի հանդիպումները, որտեղ էլ և ընդգրկված է մեր ընտրանին,... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel