Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.11.2008
Պարգևատրվեց Հայաստանի կանանց ազգային հավաքականը
Նոյեմբերի 26-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի կանանց ազգային հավաքականի պարգևատրման շնորհանդեսը` Մակեդոնիայում ընկերական միջազգային մրցաշարում հաղթող ճանաչվելու կապակցությամբ: Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Թովմաս Գրիգորյանը. «Ես շնորհավորում եմ այս դահլիճում բոլոր ներկա գտնվողներին և հայտնում իմ երախտագիտությունը Հայաստանի կանանց ազգային հավաքականի բոլոր անդամներին, մարզչական կազմին, ղեկավարությանը: Կազմավորվում է շատ ամուր թիմ, որն արդեն մոտ ապագայում կարող է իր առջև լուրջ խնդիրներ դնել: Կատարվել է քրտնաջան աշխատանք,... մանրամասն »

20.11.2008
«Փյունիկը»` 2008 թվականի ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության չեմպիոն
Նոյեմբերի 19-ին առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցավ լրացուցիչ խաղ, որը վճռեց ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության չեմպիոնի անունը: 2008 թվականի մրցաշրջանի գլխավոր խաղում ուժերը չափեցին Երևանի «Փյունիկն» ու «Արարատը»: Հանդիպման առաջին կեսում թիմերն այդպես էլ չկարողացան արդյունքի հասնել: Երկրորդ կեսի 23-րդ րոպեին փոխարինման դուրս ելած Ալբերտ Թադևոսյանը եզրափակեց աջ եզրից կատարած փոխանցումը: Բայց արարատցիները շատ արագ վերականգնեցին հավասարակշռությունը: Պատասխան գոլի հեղինակն է Վահագն Մինասյանը: Հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ... մանրամասն »

20.11.2008
Հայտնի դարձան կանանց մինչև 19 և մինչև 17 տարեկան ընտրանիների մրցակիցները
Նոյեմբերի 18-ին շվեյացարական Նիոնում, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ կանանց մինչև 19 և մինչև 17 տարեկան հավաքականների Եվրոպայի 2009-2010թթ. առաջնությունների առաջին որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը ընդգրկվեց 8-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Հունգարիայի, Բելգիայի և Լատվիայի ընտրանիները: Այս տարիքային խմբում ընտրական մրցաշարերը տեղի կունենան 2009թ. սեպտեմբերի 19-ից 24-ը: Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը ընդգրկվեց 10-րդ խմբում, որտեղ կմրցի Իսպանիայի, Ռուսաստանի և Սերբիայի հավաքականների հետ: Այս... մանրամասն »

18.11.2008
Արարատ Ճաղարյանը` «Փյունիկ» - «Արարատ» լրացուցիչ խաղի գլխավոր մրցավար
Ինչպես տեղեկավրեց ՀՖՖ մրցավարական բաժինը, ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության «Փյունիկ» - «Արարատ» լրացուցիչ խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Արարատ Ճաղարյանը: Նրան կօգնեն Սուրեն Բալիյանը և Արթուր Հ. Մուրադյանը, 4-րդ պաշտոնյա` Վահան Մինասյան: մանրամասն »

17.11.2008
«Փյունիկ» - «Արարատ» լրացուցիչ խաղը տեղի կունենա «Հանրապետականում»
    ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության լրացուցիչ խաղը, որը կորոշի առաջնության չեմպիոնին, տեղի կունենա 2008 թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Երևանի «Արարատն» ու «Փյունիկը», որոնք 2008 թվականի առաջնության արդյունքներով վաստակել են հավասար միավորներ:     Ի դեպ, որոշվել է` վերը նշված թիմերին խաղային հավասար պայմաններ ապահովելու համար, նախորդ խաղում զգուշացում ստացած ֆուտբոլիստների որակազրկումը համարել չեղյալ:    ... մանրամասն »

17.11.2008
«Փյունիկ» - «Արարատ» լրացուցիչ խաղի մուտքը մարզադաշտ` տոմսերով
Նոյեմբերի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2008 թվականի ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության «Փյունիկ» - «Արարատ» լրացուցիչ խաղի մուտքը մարզադաշտ կլինի տոմսերով: Տոմսերի արժեքն է` Արևելյան տրիբունա` 10 000 դրամ Հյուսիսային տրիբունա` 3 000 դրամ Հարավային տրիբունա` 3 000 դրամ «Փյունիկ» - «Արարատ» հանդիպմանը հավատարմագրվել ցանկացող լրագրողներին անհրաժեշտ է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարություն մինչև նոյեմբերի 18-ը, ժամը 17:00-ն: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel