Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.11.2008
Մարզչական սեմինար ՀՖՖ շտաբ-բնակարանում
ՀՖՖ-ի ուսումնամեթոդական բաժինը և ՀՖՖ տեխնիկական տնօրեն` պրն. Յան Պոուսլենը, կազմակերպում են սեմինար "Ա" և "Բ" կարգի որակավորման դասնընթացներին մասնակցած մարզիչների համար: Սեմինարը կկայանա նոյեմբերի 18-ին, ժամը 10:00-ից 16:30-իվ ՀՖՖ-ի շտաբ-բնակարանում Խոսնակներ` 1. Յան Պուլսեն – տեղեկատվություն Ուկրաինայում կայացած ՈՒԵՖԱ-ի մարզչական սեմինարից: 2. Վարդան Մինասյան – տեղեկատվություն Վիենայում կայացած սեմինարից: 3. Արմեն Սանամյան - տեղեկատվություն Ֆրանկֆուրտում կայացած մարզչական սիմպոզիումից: մանրամասն »

10.11.2008
Հայաստանի կանանց ազգային հավաքականը ոչ ոքի խաղաց Մակեդոնիայի հետ
Նոյեմբերի 9-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մեր թիմը մրցեց Մակեդոնիայի ընտրանու հետ, որն ինչպես և մեր հավաքականը, առաջին խաղում հաղթանակ էր տարել: 19-րդ րոպեին հաշիվը բացեց Գայանե Կոստանյանը, ում համար սա երկրորդ գնդակն էր այս մրցաշարում, սակայն 5 րոպե անց տանտերերը 11-մետրանոցի իրավունք ստացան և վերականգնեցին հավասարակշռությունը: Երկրորդ կեսում դաշտում հավասար պայքար էր ընթանում, բայց թիմերից և ոչ մեկին արդյունքի հասնել այլևս չհաջողվեց: Երկրորդ տուրի... մանրամասն »

09.11.2008
ՍԹԱՐ ազգային առաջնություն. 27-րդ տուր
Նոյեմբերի 9-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 27-րդ տուրի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Ուլիս» - «Միկա» 1:0 Գոլ` Հայկ Մինասյան, 73 «Արարատ» - «Գանձասար» 2:0 Գոլեր` Գևորգ Նռանյան, 45, Ռենատո, 90+1 «Բանանց» - «Շիրակ» 3:0 Գոլեր` Արտակ Դաշյան, 57, Վիտալի Լեդենյով, 70, Արսեն Բալաբեկյան, 73 «Փյունիկ» - «Կիլիկիա» 3:1 Գոլեր` Սարգիս Հովսեփյան, 16, 11մ, Գևորգ Ղազարյան, 56, Ալբերտ Թադևոսյան, 73 («Փյունիկ»); Արտյոմ Առաքելյան, 90+2, 11մ... մանրամասն »

08.11.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 27-րդ տուր
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները` «Շենգավիթ» - «Միկա-2» 1:0 Գոլ` Գարեգին Մաշումյան, 90+1 «Արարատ-2» - «Գանձասար-2» 3:4 Գոլեր` Գևորգ Կարապետյան, 12, Արման Ավետիսյան, 67, Վիլեն Բարսեղյան, 83 («Արարատ-2»), Արա Ռ. Խաչատրյան, 42, Սուրեն Ոսկանյան, 76, 84, Վրույր Գրիգորյան, 90+2 («Գանձասար-2») «Փյունիկ-2» - «Պատանի» 1:0 Գոլ` Սարգիս Արոյան, 39 «Բանանց-2» - «Շիրակ-2» 6:2 Գոլեր` Հովհաննես... մանրամասն »

07.11.2008
Հաստատվել է Ֆուտզալի 2008/2009 թվականների մրցաշրջանի առաջնության խաղացանկը
Հաստատվել է Հայաստանի Ֆուտզալի 2008/2009 թվականների մրցաշրջանի առաջնության խաղացանկը: Այս մրցաշարին կմասնակցի 9 թիմ` «Պոլիտեխնիկ», «Թալ-Գրիգ», «Եվրոպա», «Էրեբունի», «Ռեմա», «Ավան», «Արսենալ Նոր Նորք», «Հրազդան», «Գյումրի»: Առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 9-ին: Հայաստանի Ֆուտզալի 2008/2009 թվականների մրցաշրջանի առաջնության խաղացանկը ներկայացվում է կից : մանրամասն »

07.11.2008
Հայաստանի կանանց ազգային հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը Մակեդոնիայում
Նոյեմբերի 7-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացրեց իր առաջին հանդիպումն միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Իր մեկնարկային խաղում մեր ընտրանին ուժերը չափեց Էստոնիայի ազգային հավաքականի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով: Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց մեր թիմի հարձակվող Գայանե Կոստանյանը, իսկ 58-րդ րոպեին այն կրկնապատկեց Քրիստինե Ալեքսանյանը: Էստոնացիներին խաղավարտից 17 րոպե առաջ հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Մյուս մրցավեճում Մակեդոնիան 3:2 հաշվով հաղթանակ տարավ Մալթայի նկատմամբ: Երկրորդ տուրում Հայաստանիկանանց ազգային... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel