Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.10.2008
«Էրեբունին» նվաճեց 2008 թվականի Հայաստանի ֆուտզալի գավաթը
Հոկտեմբերի 25-ին "Միկա" մարզահամալիրի մարզադահլիճում տեղի ունեցավ 2008 թվականի Հայաստանի Ֆուտզալի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Պատվավոր մրցանակը խաղարկեցին Երևանի ներկայացուցիչներ` «Թալ-Գրիգն» ու «Էրեբունին»: Առաջին կեսում հավասար պայքար էր ընթանում և ավարտվեց այն 3:2 հաշվով հօգուտ էրեբունեցիների: Երկրորդ կեսում «Թալ-Գրիգն» ավելացրեց ու ստեղծեց արդյունքի հասնելու մի քանի ռեալ հնարավորություններ, սակայն կամ փայլուն էր գործում մրցակցի դարպասապահ Հարությունյանը , կամ հարվածներին մի փոքր ճշգրտություն չէր հերիքում: Արդյունքում, կարողանալով... մանրամասն »

26.10.2008
ՍԹԱՐ ազգային առաջնություն. 24-րդ տուր
Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի ՍԹԱՐ ազգային առաջնության 24-րդ տուրի հանդիպում` «Բանանց»-«Արարատ» 2:2 Գոլերը` Վիտալի Լեդենյով, 8, 11մ, Արտակ Դաշյան, 90 («Բանանց»), Ռենատո, 3, Վահագն Մինասյան, 83 («Արարատ») Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

25.10.2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 25-ին ժամը 19:00-ին "Միկա" մարզահամալիրի մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի 2008թ. Ֆուտզալի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Պատվավոր ավարը կխաղարկեն "Թալ Գրիգ" և "Էրեբունի" ակումբները: մանրամասն »

25.10.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց իսպանացիներին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը Իսպանիայում անցկացվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանին այս անգամ մրցեց տանտերերի` իսպանացիների հետ, ու ցավոք 0:2 հաշվով պարտություն կրեց: Խմբի մյուս խաղում Անգլիայի հավաքականը 7:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ: Երկրորդ տուրից հետո վաստակած 6 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են իսպանացիները: Երկրորդ տեղում ընթանում է Անգլիայի հավաքականը (4 միավոր), Հայաստանը` երրորդն է (1 միավոր), իսկ եզրափակում են... մանրամասն »

25.10.2008
ՍԹԱՐ ազգային առաջնություն. 24-րդ տուր
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցան Հայաստանի ՍԹԱՐ ազգային առաջնության 24-րդ տուրի հանդիպումները` «Միկա»-«Գանձասար» 1:1 Գոլերը` Նարեկ Բեգլարյան, 23 («Միկա»), Գագա Տիբիլաշվիլի, 49 («Գանձասար») «Շիրակ»-«Փյունիկ» 1:2 Գոլերը` Վարդան Բիչախչյան, 2 («Շիրակ»), Հենրիխ Մխիթարյան, 63, Ալբերտ Թադևոսյան, 90+1 («Փյունիկ») «Կիլիկիա»-«Ուլիս» 1:1 Գոլերը` Էդգար Խաչատրյան, 69 («Կիլիկիա»), Ադոֆֆե Շովբոյ, 60 («Ուլիս») Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

24.10.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 24-րդ տուր
Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները` «Միկա-2»-«Գանձասար-2» 3:1 Գոլերը` Աշոտ Արամյան, 32, Անդրանիկ Սարգսյան, 64, Վիրաբ Մեյթիխանյան, 70 («Միկա-2»), Զավեն Բադոյան, 33 («Գանձասար-2») «Շիրակ-2»-«Փյունիկ-2» 0:0 «Բանանց-2»-«Արարատ-2» 2:2 Գոլերը` Սարգիս Նասիբյան, 21, Սեմյոն Մուրադյան, 47 («Բանանց-2»), Դավիթ Գրիգորյան, 27, Նարեկ Պետրոսյան, 82 («Արարատ-2») Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel