Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.10.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը պարտություն կրեց իր երկրորդ խաղում
Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը անցկացրեց իր երկրորդ հանդիպումը Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Մրցակիցը Ռուսաստանի մինչև 17 տարեկանների կանանց ընտրանին էր: Մեր թիմն այս անգամ պարտվեց 0:9 հաշվով, ի դեպ երկրորդ կեսում դաշտից հեռացվել էր Ռուսաստանի հավաքականի դարպասապահը: Խմբի մյուս խաղում Շվեդիան առավելության հասավ տանտերերի` Սլովենիայի հավաքականի, նկատմամբ 5:0 հաշվով: Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Շվեդիայի ու Ռուսաստանի հավաքականները: Սլովենիան ու Հայաստանը դեռ միավորներ չեն վաստակել: մանրամասն »

16.10.2008
Կարծիքներ Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան խաղից հետո
2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 15-ին Զենիցայի «Բիլինո Պոլյե» մարզադաշտում 1:4 հաշվով պարտվեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն։ Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն ու թիմի հարձակվող Ռոբերտ Զեբելյանն իրենց կարծիքները հայտնեցին անցած հանդիպումների մասին ՀՖՖ պաշտոնական կայքին։ Յան Պոուլսեն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բոսնիան այս խաղի ժամանակ մի գլուխ բարձր էր մեզանից, հատկապես առաջին կեսում: Կոպիտ սխալները ստիպեցին մեզ երկու անգամ գնդակը հանել սեփական... մանրամասն »

16.10.2008
Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան 4:1
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր չորրորդ հանդիպումը 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարի խմբային փուլի շրջանակներում և կրեց իր չորրորդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ մեր թիմը Զենիցա քաղաքի «Բիլինո Պոլյե» մարզադաշտում մրցեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հետ: Խաղն ավելի ակտիվ սկսեցին տանտերերը, ովքեր դեռ առաջին րոպեներին մի քանի անգամ անհանգստացրեցին մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Աստիճանաբար մեր տղաները փոխեցին խաղի ընթացքն ու սկսեցին ակտիվորեն հակագրոհել: Դրվագներից մեկում Արման Քարամյանի հարվածից հետո բոսնիացիների... մանրամասն »

16.10.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը պարտվեց Շվեդիային
Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը մեկնարկեց Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարում: Շվեդիայի հավաքականի հետ հանդիպումը չափազանց անհաջող անցավ մեր ֆուտբոլիստների համար: Առաջին խաղակեսից հետո Հայաստանի ընտրանին պարտվում էր 0:11 հաշվով: Ի վերջո շվեդուհիները հասցրեցին խփած գնդակների հաշվեկշիռը 16-ի` անառիկ պահելով սեփական դարպասը: Խմբի մյուս հանդիպումում Ռուսաստանի հավաքականը պարտության մատնեց Սլովենիայի ընտրանուն 5:0 հաշվով: մանրամասն »

15.10.2008
Հայաստանի հավաքականն անցկացրեց իր վերջին մարզումը Զենիցայում
Խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականը` հոկտեմբերի 13-ին ժամանեց Զենիցա և տեղավորվեց «Zenica Hotel» հյուրանոցում: Մեր ընտրանին արդեն երկու մարզում է անցկացրել Բիլինո Պոլյե մարզադաշտում, որտեղ էլ տեղի կունենա Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի հետ 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպումը: Մարզումներին մասնակցել են Բոսնիա ժամանած բոլոր 20 ֆուտբոլիստները: Բոսնիայի ընտրանու հետ խաղին չի կարողանա մասնակցել Ժոդինոյի Տորպեդոյի կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը, ով որակազրկված է, քանզի նախորդ երկու մրցավեճում ստացել է մեկական դեղին քարտ:... մանրամասն »

15.10.2008
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ձեռնունայն վերադառնում է Սլովենիայից
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը անցկացրեց իր վերջին հանդիպումը Սլովենիայում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային մրցաշարում: Մեր թիմի մրցակիցն էին դաշտի տերերը` Սլովենիայի հավաքականը: Հանդիպման սկիզբը շատ հուսադրող էր մեր ֆուտբոլիստների համար: Շնորհիվ Սարգիս Արոյանի երկու դիպուկ հարվածի հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով: Սակայն երկրորդ խաղակեսում դաշտում տիրող իրավիճակը կտրականապես փոխվեց: Սլովենացիներին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև խփել հաղթական գնդակը` 3:2: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ձեռնունայն վերադառնում է Սլովենիայից,... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel