Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.10.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը մեկնեց Սլովենիա
Այսօր Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականը մեկնեց Սլովենիա, որտեղ հոկտեմբերի 15-ից 20-ը կմասնակցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարին: Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Շվեդիայի, և Սլովենիայի հավաքականները: Հայաստանի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստների` Դարպասապահներ Թագուհի Գրիգորյան "Բանանց" Աննա Սարգսյան "Բանանց" Պաշտպաններ Լիլիթ Կարապետյան "Բանանց" Սոնա Շահինյան... մանրամասն »

13.10.2008
Կարծիքներ Բելգիա – Հայաստան խաղից հետո
2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում 0:2 հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն։ Մեկ օր անց, երբ արդեն բոլոր կրքերը հանդարտվել են և կարելի է ավելի իրատեսական գնահատել իրավիճակը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն ու թիմի դարպաապահ Ռոման Բերեզովսկին իրենց կարծիքները հայտնեցին անցած և առաջիկա հանդիպումների մասին ՀՖՖ պաշտոնական կայքին։ Յան Պոուլսեն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Երբեք գոհ չես կարող լինել, երբ պարտվում ես։ Ես կիրակի... մանրամասն »

13.10.2008
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանուց
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Սլովենիայում տեղի ունեցող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր մրցակիցը` Նորվեգիայի հավաքականը, հաղթելով առաջին խաղում դաշտի տերերին, կրկին տոնեց հաղթանակ, այս անգամ 1:0 հաշվով: Միակ գոլը նորվեգացիները խփել են առաջին խաղակեսում, իրացնելով տուգանային հարվածը: Տուրի երկրորդ հանդիպումը Սլովենիայի և Սլովակիայի հավաքականների միջև ավարտվեց սլովենացիների հաղթանակով 2:0 հաշվով: Այժմ մրցաշարային աղյուսակը հետևյալն է` Նորվեգիա (6 միավոր), Սլովենիա (3... մանրամասն »

13.10.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 24-րդ տուր
Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպում` «Պատանի»-«Շենգավիթ» 1:3 Գոլերը` Սեդրակ Շահբազյան, 11, Արմեն Զաքարյան, 55, ինքնագոլ («Պատանի»), Արթուր Բարսեղյան, 31, Հովհաննես Մնացականյան, 56 («Շենգավիթ») Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

12.10.2008
Բելգիա – Հայաստան 2:0
Հոկտեմբերի 11-ին Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում Հայաստանի ազգային ընտրանին անցկացրեց իր երրորդ հանդիպումը 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մրցակիցը Բելգիայի ընտրանին էր: Չնայած երկու թիմերի կազմերում տարբեր պատճառներով բացակայում էին մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, հանդիպումն անցավ բավական լարված պայքարում: Հայաստանի ընտրանին ակտիվ սկսեց խաղը` առաջին րոպեներին շատ ժամանակ անցկացնելով մրցակցի կիսադաշտում: Մրցակիցը սկզբնամասում հակագրոհում էր: Եվ 21-րդ րոպեին այդ հակագրոհներից մեկն ավարտվեց Ռոման Բերեզովսկու... մանրամասն »

11.10.2008
Հայաստանի հավաքականը Բրյուսելում է
Խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականը երեկ` հոկտեմբերի 9-ին, ժամանեց Բրյուսել և տեղավորվեց «Մարիոթ» հյուրանոցում։ Մեր թիմն իր առաջին մարզումն անցկացրեց «Սենտ Ժիլ» ֆուտբոլային ակումբի «Ժոզեֆ Մարիան» մարզադաշտում։ Առաջին մարզմանը մասնակցեցին բոլոր 20 ֆուտբոլիստները, ովքեր ժամանել են Բրյուսել՝ պատրաստվելու Բելգիայի ազգային հավաքականի հետ 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպմանը։ Իսկ արդեն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի ազգային ընտրանին «Ռուա Բոդուեն» մարզադաշտում, որտեղ էլ հենց կկայանա վերը... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel