Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.10.2008
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտություն կրեց Սլովակիայի հավաքականից
Այսօր Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իր մեկնարկային հանդիպումն անցկացրեց Սլովենիայում տեղի ունեցող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր հավաքականի առաջին մրցակիցն էր Սլովակիայի ընտրանին: Հանդիպման առաջին կեսում Ալբերտ Թադևոսյանի դիպուկ հարվածից հետո Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը և մինչ ընդմիջում կարողացավ պահապնել առավելությունը: Սակայն երկրորդ խաղակեսում սլովակները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասը և հաղթեցին 3:1 հաշվով: Ավելորդ չէ նշել, որ 1:1 հաշվի ժամանակ դաշտից հեռացվեց մեր թիմի... մանրամասն »

08.10.2008
Ռուբեն Հայրապետյան. «ՀՖՖ-ն կունենա նոր տարբերանշան»
Հոկտեմբերի 8-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի-ասուլիսը: Ասուլիսի սկզբում պարոն Հայրապետյանը անդրադարձավ վերջերս փոփոխված ՀՖՖ նոր տարբերանշանին. «Մենք որոշել էինք օգտագործել Հայաստանի Հանրապետության զինանշանը և չէինք պատկերացնում, որ ՀՖՖ տարբերանշանի փոփոխությունը կարող է այսպիսի մեծ արձագանք ունենալ և քաղաքականացվել: Դեռ անցած տարի, երբ նույնիսկ չէինք իմանում, որ Թուրքիայի հավաքականի հետ 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի նույն խմբում կհայտնվենք, մենք ՀՖՖ նոր տարբերանշանի մրցույթ կազմակերպեցինք: Ես վստահեցնում եմ, որ որևէ մեկը... մանրամասն »

08.10.2008
Պոուլսենը հրապարակեց Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Բելգիա, որտեղ երկու օր անց կանցկացնի 2010թ ՖԻՖԱ Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը Բելգիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23:45-ին: Հոկտեմբերի 15-ին մեր թիմը կմրցի բոսնիացիների հետ, Զենիցա քաղաքի «Բիլինո Պոլյե» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23:15-ին: Հայաստանի ընրանու գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հավաքականում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան) Գևորգ Կասպարով... մանրամասն »

08.10.2008
Մինչև 19 տարեկանների հավաքականը մեկնեց Սլովենիա
Այսօր առավոտյան Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանին մեկնեց Սլովենիա, որտեղ հոկտեմբերի 10-ից 17-ը կմասնակցի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության առաջին որակավորման փուլին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը հավաքականի կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստների` Դարպասապահներ` Էդուարդ Հովհաննիսյան («Փյունիկ») Էդգար Կուկուչյան («Փյունիկ») Պաշտպաններ` Համիկ Բեգլարյան («Փյունիկ») Ռազմիկ Հովհաննիսյան («Սիադ Մոստ», Չեխիա) Արտակ Անտոնյան («Փյունիկ») Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)... մանրամասն »

08.10.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 101-րդն է
2008 թվականի հոկտեմբերի 8-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 101-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է շարունակում է ընթանալ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որին հետևում է աշխարհի չեմպիոն` Իտալիայի ընտրանին, իսկ երրորդ տեղում է Եվրո-2008-ի եզրափակչի մասնակից Գերմանիայի ընտրանին: 1. Իսպանիա – 1643 (միավոր) 2. Իտալիա – 1365 3. Գերմանիա – 1336 4. Բրազիլիա – 1280 5. Հոլանդիա – 1258 6. Խորվաթիա –... մանրամասն »

07.10.2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 8-ին ժամը 12:00-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel