Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.09.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 21-րդ տուր
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 21-րդ տուրի հանդիպումները` «Շենգավիթ»-«Գանձասար-2» 1:0 Գոլը` Խդր Թամոյան, 65 «Բանանց-2»-«Միկա-2» 3:2 Գոլերը` Ժորա Ստեփանյան, 17, Նորայր Գյոզալյան, 49, Սեմյոն Մուրադյան, 79 («Բանանց-2»), Վիգեն Համբարձումյան, 78, 11մ, Ալիկ Խաչատրյան, 86 («Միկա-2») «Շիրակ-2»-«Պատանի» 4:1 Գոլերը` Կարեն Կարապետյան, 19, Մկրտիչ Նալբանդյան, 45+1, 46, Արա Մկրտչյան, 90+4 («Շիրակ-2»), Գևորգ Հ. Օհանյան, 57... մանրամասն »

26.09.2008
Տեղի ունեցավ ՀՀ ֆուտզալի Գավաթի խաղարկության վիճակահանությունը
Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2008 թվականի ՀՀ ֆուտզալի Գավաթի խաղարկության վիճակահանությունը և ՀՀ ֆուտզալի մինչև 15 տարեկանների պատանեկան, ՀՀ ֆուտզալի մինչև 17 պատանեկան, Երևանի ֆուտզալի 2007/08 թվականների առաջնությունների մրցանակակիրների, լավագույն ֆուտբոլիստների ու լավագույն ռմբարկուների պարգևատրումն ու մրցանակաբաշխությունը, ինչպես նաև Հայաստանի ֆուտզալի 2007/08 թվականների առաջնության երրորդ ու երկրորդ մրցանակակիրների պարգևատրումը: Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Թովմաս Գրիգորյանը, ով էլ հետագայում հանձնեց... մանրամասն »

25.09.2008
Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը պարտություն կրեց իր առաջին խաղում
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը Լեհաստանում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանների կանանց առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում: Առաջին տուրում մրցակիցը տանտերերն էին` Լեհաստանի ընտրանին, որին մեր թիմը պարտվեց 0:3 հաշվով, ի դեպ բոլոր գոլերը հակառակորդը խփեց դեռ առաջին խաղակեսում: Խմբի մյուս մրցավեճում Ավստրիան 5:0 հաշվով առավելության հասավ Թուրքիայի նկատմամբ: Սեպտեմբերի 27-ին իր երկրորդ խաղում Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը կմրցի Ավստրիայի իր հասակակիցների հետ: մանրամասն »

22.09.2008
Սեպտեմբերի 22-ին կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի տարեկան հաշվետու ժողովը
Այսօր ՀՖՖ նիստերի դահլիճում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի տարեկան հաշվետու ժողովը, որը վարում էր ՀՖՖ Գործադիր տնօրեն, ՀՖՖ ակումբների արտոնագրման Նախագծի ղեկավար Արմեն Մինասյանը եւ որին ներկա էին Արտոնագրման բաժնի աշխատակիցները, փորձագետները, արտոնագրային կոմիտեների նախագահներն ու անդամները: Նիստին տարեկան հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը, ով մանրամասն ներկայացրեց Արտոնագրման բաժնի եւ համակարգի աշխատանքների ընթացքը, դրա արդյունքները, ձեռքբերումներն ու թերությունները, որոնց վրա անհրաժեշտ է աշխատել: Զեկույցում նշվեցին... մանրամասն »

22.09.2008
«Կիլիկիան» հանդես կգա Երևանի «Հրազդան» մարզադաշտում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, այսուհետ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնությունում հանդես եկող «Կիլիկիա» թիմը 2008 թվականի իր բոլոր տնային հանդիպումներն Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Երևանի «Հրազդան» մարզադաշտում մանրամասն »

21.09.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության. 20-րդ տուր
Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 20-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Կիլիկիա»-«Փյունիկ» 0:1 Գոլը` Վարդան Պետրոսյան, 88 «Միկա»-«Ուլիս» 0:0 «Գանձասար»-«Արարատ» 0:0 «Շիրակ»-«Բանանց» 1:1 Գոլերը` Գևորգ Հովհաննիսյան, 19 («Շիրակ»), Վիտալի Լեդենյով, 61 («Բանանց») Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel