Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.09.2008
2010 Աշխահի Գավաթ. Իսպանիա-Հայաստան 4:0
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը իր երկրորդ հանդիպումը անցկացրեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլում։ Ալբասետե քաղաքի "Կառլոս Բելմոնտե" մարզադաշտում մեր ընտրանին մրցեց Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականի հետ։ Դաշտի տերերը, ունենալով շոշափելի առավելություն ամբողջ հանդիպման ընթացքում, արժանի հաղթանակ տարան 4։0 հաշվով։ Խուան Կապդևիլայի և Դավիդ Վիլյայի` հանդիպման սկզբնամասում խփած գդնակները, թույլ տվեցին իսպանացիներին վստահորեն հասցնել գործը հաղթանակի։ Թերեւս միակ վտանագավոր պահը մեր ֆուտբոլիստները ստեղցեծին առաջին խաղակեսում, երբ Պաչաջյանը աջ թևից մտավ... մանրամասն »

09.09.2008
Թուրքիա - Հայաստան. երիտասարդական հավաքականներ 4:0
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վերջին հանդիպումը անցկացրեց ԵՎՐՈ-2009-ի մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում: Ստամբուլի "Ալի Սամի Յեն" մարզադաշտում մեր ընտրանու մրցակիցն էր Թուրքիայի երիտասարդական հավաքականը: Երևանում կրած պարտությունից հետո, դաշտի տերերը լրջորեն էին տրամադրված խաղին և հաղթանակ տարան 4:0 հաշվով: 26-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Բատուհան Քարադենիզը գլխի հարվածով բացեց հաշիվը: 8 րոպե անց կրկնվեց գրեթե նոյւն պատկերը` կրկին փոխանցում տուգանային հրապարակ եւ կրկին մեր պաշտպանները չկարողացան, այս անգամ Էրեն Գյունգորին, անվրեպ հարվածել... մանրամասն »

08.09.2008
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իսպանիա
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իսպանիա, որտեղ սեպտեմբերի 10-ին կանցկացնի 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը Եվրոպայի չեմպիոնների հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը` Իսպանիայի հետ մրցավեճին հրավիրել է 20 ֆուտբոլիստի: Հիշեցենենք, որ հանդիպումը տեզի կունենա Ալբասետե քաղաքի "Կառլոս Բելմոնտե" մարզադաշտում և կսկսվի ժամը 01:00-ին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմը Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան) Գևորգ Կասպարով («Ուլիս»,) Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան... մանրամասն »

08.09.2008
Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Թուրքիա
Այսօր առավոտյան Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Թուրքիա, որտեղ սեպտեմբերի 9-ին կանցկացնի ԵՎՐՈ-2009-ի ընտրական հանդիպումը տեղի հավաքականի հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ընդգրկել հավաքականի կազմում 19 ֆուտբոլիստ: Հիշեցնենք որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Ստամբուլի "Ալի Սամի Յեն" մարզադաշտում, ժամը 22:00: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը Դարպասապահներ` Գրիգոր Մելիքսեթյան «Փյունիկ» Գևորգ Պրազյան «Արարատ» Պաշտպաններ` Արթուր Ստեփանյան «Չեռնոմորեց»... մանրամասն »

08.09.2008
2010թ. Աշխարհի Գավաթ . Հայաստան – Թուրքիա 0:2
Սեպտեմբերի 6-ին մեկնարկեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլը: Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին խաղում Երևանի «Հրազդան» մարզադաշտում մրցեց Թուրքիայի ազգային ընտրանու հետ: Հետաքրքրությունն այս խաղի նկատմամբ ավելի քան մեծ էր: Բավական է միայն նշել, որ հանդիպմանը ներկա էին երկու երկրների նախագահները, շուրջ 300 լրագրող և մի շարք բարձրաստիճան ֆուտբոլային պաշտոնյաներ: Առաջին կեսն անցավ հավասար պայքարում և երկու թիմն էլ արդյունքի հասնելու սակավաթիվ հնարավորություն ունեցավ: Խաղակեսի ավարտից 10-ը րոպե առաջ վնասվածք ստացավ մեր թիմի կենտրոնական պաշտպան Ռոբերտ... մանրամասն »

04.09.2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 5-ին ժամը 19:00-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի նախախաղային մամուլի ասուլիսը, որին կհաջորդի Թուրքիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմի մամուլիս ասուլիսը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel