Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.08.2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2008 թ օգոստոսի 6-ից սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2008 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա հանդիպման լուսաբանման համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. օգոստոսի 6-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա խաղը լուսաբանելու համար: Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն վերը նշված հանդիպման համար: Հավատարմագրման... մանրամասն »

22.08.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը Լիտվայում
Օգոստոսի 22-ին Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցան ընկերական պատանեկան մրցաշարի երրրորդ տուրի հանդիպումները: Խմբային մրցաշարի իր վերջին խաղում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ուժերը չափեց Լիտվայի պատանեկան երկրորդ ընտրանու հետ: Արդեն չորրորդ րոպեին մեր տղաներն առջևում էին 2:0 հաշվով: Առաջին իսկ րոպեին խաղի հաշիվը բացեց Գևորգ Կ. Օհանյանը, իսկ կրկնապատկեց այն` Դավիդ Սուջյանը: Այնուհետև լիտվացիներին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը` արդյունքի հասնելով 31-րդ և 65-րդ րոպեներին: Բայց, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականին հանդիպման վերջին րոպեին, այնուամենայնիվ,... մանրամասն »

22.08.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 17-րդ տուր
Օգոստոսի 22-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Գանձասար-2»-«Միկա-2» 3:2 Գոլերը` Վահե Դավթյան, 11, 55, Կոնստանտին Պաունեսկու, 70 («Գանձասար-2»), Ալիկ Խաչատրյան, 63, 80 («Միկա-2») «Փյունիկ-2»-«Շիրակ-2» 4:0 Գոլերը` Սարգիս Արոյան, 23, 40, Արտակ Եդիգարյան, 30, Անդրանիկ Կարապետյան, 76 «Արարատ-2»-«Բանանց-2» 3:2 Գոլերը` Գեղամ Մարտիրոսյան, 7, Հակոբ Ղազարյան, 43, Դավիթ Բաղդասարյան, 75 («Արարատ-2»), Ռաֆայել Ղազարյան,... մանրամասն »

21.08.2008
Հայաստան – Թուրքիա. երիտասարդական հավաքականներ 2:1
Օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասարդական ընտրանին Երևանի «Հրազդան» մարզադաշտում 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում ընդունեց Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականին: Թուրքերի համար այս հանդիպումը մրցաշարային առումով չափազանց մեծ նշանակություն ուներ, իսկ մեր թիմը, ճիշտ է կորցրել է հաջորդ փուլ անցնելու բոլոր հնարավորությունները, միևնույն է ներդրեց իր ողջ ուժերն ու հիանալի հաղթանակ տարավ: Ունենալով բավական մեծ առավելություն ամբողջ առաջին կեսի ընթացքում Վարուժան Սուքիասյանի սաներին, այնուամենայնիվ, չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Երկրորդ կեսում... մանրամասն »

21.08.2008
Հայաստան – Թուրքիա ազգային հավաքականների հանդիպումը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական կազմը
Սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա մրցավեճը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական կազմը: Այն կգլխավորի Թոմ Հենինգ Օվրեբոն, նրան կօգնեն Գեյր Ագե Հոլենը և Յան Պետեր Ռանդենը, 4-րդ մրցավարն է Էսպեն Բերնտսենը: Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա ազգային հավաքականների հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հրազդան» մարզադաշտում, ժամը 21:00-ին: մանրամասն »

21.08.2008
Սուպերգավաթը կխաղարկվի սեպտեմբերի 24-ին
2007 թվականի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում, ժամը 19:00-ին: Հիշեցնենք, որ պատվավոր մրցանակի համար կպայքարեն Երևանի «Փյունիկը» և «Բանանցը»: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel