Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.08.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն իր երկրորդ պարտությունը կրեց Լիտվայում
Օգոստոսի 20-ին Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցան ընկերական պատանեկան մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները: Այս անգամ Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանու մրցակիցն էր Մոլդովայի մինչև 17 տարեկանների հավաքականը: Իր երկրորդ խաղում էլ մեր թիմը խոշոր հաշվով պարտություն կրեց: Արդեն երրորդ րոպեին մոլդովացիները վստահորեն իրացրեցին 11-մետրանոց հարվածը, իսկ մինչև ընդմիջում ևս երկու գնդակ ուղարկեցին հայկական ընտրանու դարպասը: Երկրորդ կեսի սկզբնամասում դաշտից հեռացվեց մեր թիմի դարպասապահ Տիգրան Դավթյանը: Մնալով 10-ը հոգով` Սամվել Պողոսյանի սաները չկարողացան դիմադրել մրցակցին ու խաղավարտից 9 րոպե... մանրամասն »

19.08.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտություն կրեց իր առաջին խաղում
Օգոստոսի 19-ին Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցան ընկերական պատանեկան մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Իր մեկնարկային խաղում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 0:3 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի մինչև 17 տարեկանների ընտրանուց: Այդ հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով, սակայն երկրորդ կեսում ռուսներն երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մեր թիմի դարպասն ու հաղթանակ տարան: Առաջին խմբի (որտեղ և ընգրկված է մեր պատանեկան ընտրանին) մյուս խաղում մոլդովացիները 5:1 հաշվով խոշոր հաղթանակ տարան Լիտվայի մինչև 17 տարեկանների երկրորդ հավաքականի նկատմամբ: Ի դեպ, Լիտվայի երկրորդ... մանրամասն »

18.08.2008
Հրապարակվել է Թուրքիայի երիտասարդական հավաքականի ընդլայնված կազմը
Օգոստոսի 20-ին, ժամը 21:00-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ ընտրական խմբի Հայաստան – Թուրքիա երիտասարդական ընտրանիների հանդիպումը: Մենք արդեն տեղեկացրել ենք Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր օգոստոսի 15-ից ուսաումնամարզական հավաք են անցկացնում Երևանում: Հայտնի է դարձել նաև Թուրքիայի երիտասարդական ընտրանու ընդլայնված ցուցակը: Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի երիտասարդական հավաքականի այն 21 ֆուտբոլիստի ցուցակը, ովքեր օգոստոսի 19-ին կժամանեն Երևան`... մանրամասն »

18.08.2008
Թուրքիա – Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին
2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Թուրքիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա ոչ թե 2008 թվականի սեպտեմբերի 10-ին (ինչպես հայտարարված էր նախօրոք), այլ սեպտեմբերի 9-ին Սթամբուլի «Ալի Սամի Յեն» մարզադաշտում, Երևանի ժամանակով 22:00-ին: մանրամասն »

14.08.2008
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմեկնի Լիտվա
Օգոստոսի 18-ից 24-ը Լիտվայի Պալանգա քաղաքում կկայանա պատանեկան ընկերական մրցաշար, որին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Լիտվայի, Ադրբեջանի, Բելառուսի ու Լատվիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Թիմերը բաժանված կլինեն երկու խմբի, Հայաստանի ընտրանին ընդգրկված է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Մոլդովայի ու Վրաստանի հավաքականները: Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին Լիտվա կմեկնի հետևյալ կազմով` Դարպասապահներ` Տիգրան Դավթյան Կարո Լորեցյան Պաշտպաններ` Ռաֆայել Ներսիսյան Արգիշտի Պետրոսյան Վաչիկ... մանրամասն »

11.08.2008
Վարուժան Սուքիասյանը հրապարակեց երիտասարդական հավաքականի կազմը
Հայաստանի երիտասարդական ընտրանու մարզչական շտաբը` Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ, 2008 թվականի օգոստոսի 15-ից 20-ը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 24 ֆուտբոլիստի, ովքեր կնախապատրաստվեն 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում օգոստոսի 20-ին կայանալիք Թուրքիայի երիտասարդական ընտրանու հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հրազդան» մարզադաշտում, ժամը 21:00-ին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel