Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.08.2008
Հայկական բոլոր թիմերը դուրս մնացին եվրագավաթներից
Հուլիսի 31-ին տեղի ունեցան ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկության առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: Նախ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում Երևանի «Բանանցը» 0:3 հաշվով հաշվով պարտվեց ավստրիական «Զալցբուրգին» (առաջին հանդիպումն ավարտվել էր ավստրիական թիմի հաղթանակաով 7:0 հաշվով): Առաջին կեսում քիչ թե շատ հավասար պայքար էր ընթանում և հայկական թիմը կարող էր նույնիսկ հաշվի մեջ առաջ անցնել: Դրվագներից մեկում ավստրիական ակումբի պաշտպան Գերկալիուն սեփական տուգանայինում խախտեց կանոնները Էդուարդ Կակոսյանի նկատմամբ և նշանակվեց 11-մետրանոց հարված: Սակայն Արսեն... մանրամասն »

31.07.2008
Հայաստան – Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը կսպասարկի Դանիայի մրցավարական կազմը
Օգոստոսի 20-ին կայանալիք 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Թուրքիա մրցավեճը կսպասարկի Դանիայի մրցավարական կազմը: Այն կգլխավորի Միքայել Սվենդսենը, նրան կօգնեն Օլե Վ. Հանսենը և Հենրիկ Կրիստենսենը, 4-րդ մրցավարն է Էմիլ Լաուրսենը: Հիշեցնենք, որը Հայաստան - Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հրազդան» մարզադաշտում, ժամը 21:00-ին: մանրամասն »

31.07.2008
Ամիրխանյանը կսպասարկի 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Վրաստան – Լեհաստան խաղը
Ինչպես հայտնի է սեպտեմբերի 9-ին և 10-ին կկայանան 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղերը: Թբիլիսիում կայանալիք Վրաստան - Լեհաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը (սեպտեմբերի 10) կսպասարկի Հայաստանի մրցավարական կազմը` Արման Ամիրխանյանի գլխավորությամբ: Նրա օգնականներն են եզրայիններ Սուրեն Բալիյանն ու Զավեն Հովհաննիսյանը, 4-րդ մրցավարն է Արարատ Ճաղարյանը: մանրամասն »

29.07.2008
ՖԻՖԱ-ի ու Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները Հայաստանում
Ի հաջորդումն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ գիտության և կրթության նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եռակողմ քննարկումների, ֆուտբոլ առարկան դպրոցական ծրագրում ներառելու կապակցությամբ, երբ առաջացել էին մի շարք տեխնիկական և մասնագիտական հարցադրումներ, ՀՖՖ-ն այդ կապակցությամբ հրավիրեց ՖԻՖԱ-ի եվրոպական երկրների զարգացման պատասխանատու Եվա Պասկեին և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմ. բաժնի ղեկավար Եվգենի Ստոլիտենկոյին` ծրագրերի հետագա զարգացման քննարկումների համար: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները հատուկ հրավիրվել են Երևան`... մանրամասն »

28.07.2008
ՍԹԱՐ ֆուտոբլի ազգային առաջնություն. 4-րդ տուր հետաձգված հանդիպում
Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 4-րդ տուրի հետաձգված հանդիպում: "Միկան" սեփական հարկի տակ ոչ-ոքի 1:1 ավարտեց "Փյունիկի" հետ մրցավեճը: Գոլերի հեղինակներն են` Ալեքս Էնրիկե դա Սիլվան, 19 («Միկա») և Արթուր Եդիգարյանը, 77 («Փյունիկ»): Մանրամասն կարող եք տեսնել այստեղ   մանրամասն »

24.07.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. հետաձգված հանդիպում
Հուլիսի 23-ին Երևանի «Միկա» մարզադաշտում տեղի ունեցավ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 7-րդ տուրի «Բանանց» - «Միկա» հետաձգված հանդիպումը: Բրազիլացի լեգիոներ Մոդեստո Դանիլո Դա Սիլվայի գոլի շնորհիվ այս խաղում 1:0 հաշվով առավելության հասան «Միկայի» ֆուտբոլիստները, ովքեր անցկացրած 13 մրցավեճից հետո վաստակել են 27 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ առաջին տեղում է ընթանում «Արարատը», որն անցկացրած 14 հանդիպումից հետո ունի 29 միավոր: Իսկ «Բանանցն» ու «Փյունիկն» իրենց... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel