Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.07.2008
Չեմպիոնների Լիգա. «Փյունիկ» - «Անորտոսիս» 0:2
Հուլիսի 23-ին տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Ամորտոսիս» հանդիպումը: Առաջին խաղում մեր երկրի չեմպիոնը պարտվել էր 0:1 հաշվով, ինչը հնարավորություն էր տալիս հուսալ, որ արդեն սեփական հարկի տակ «Փյունիկը» կկարողանա իր համար դրական արդյունք ապահովել: Սակայն հույսերը չարդարացան: Դեռ առաջին կեսում գնդակ ընդունելով սեփական դարպասը` փյունիկցիները գրեթե կորցրեցին հաջորդ փուլ անցնելու շանսերը: Հյուրերի կազմում 29-րդ րոպեին աչքի ընկավ Ցիտաիշվիլին: Երկրորդ կեսում փյունիկցիները զգալի առավելություն ունեին, սակայն այդպես էլ... մանրամասն »

18.07.2008
Մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Գավաթի 2008/09 թթ. մրցաշրջանի խաղարկությունը
Հուլիսի 17-ին մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Գավաթի 2008/09 թվականների մրցաշրջանի խաղարկության առաջին որակավորման փուլը: Այս մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Երևանի «Արարատն» ու «Բանանցը»: Նախ «Արարատն» Աբովյանի «Քաղաքային» ուժերը չափեց շվեյցարական «Բելինցոնայի» հետ և զիջեց նվազագույն 0:1 հաշվով: Հյուրերի կազմում 21-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Ալեսանդրո Մանյարատին: Իսկ ուշ երեկոյան «Բանանցը» Ավստրիայում հանդիպեց «Զալցբուրգին» ու պարտվեց ջախջախիչ 0:7 հաշվով: Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան`... մանրամասն »

16.07.2008
Չեմպիոնների Լիգա. «Անորտոսիս» - «Փյունիկ» 1:0
    Հուլիսի 15-ին տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի հանդիպումները: Մեր երկրի չեմպիոնը` «Փյունիկը», Կիպրոսում արտագնա խաղում ուժերը չափեց «Անորտոսիսի» հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Նիկոսիայի «GSP» մարզադաշտում: Հայկական թիմը պարտվեց 0:1 նվազագույն հաշվով, իսկ տանտերերի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ փոխարինման ելած Նիկոլաոս Ֆրուսոսը, ով 72-րդ րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Այս թիմերի միջև պատասխան մրցավեճը տեղի կունենա հուլիսի 23-ին Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում ժամը 18:30-ին:... մանրամասն »

16.07.2008
«Բանանցը» հանդես կգա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, այսուհետ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնությունում հանդես եկող «Բանանց» թիմը 2008 թվականի իր բոլոր տնային հանդիպումներն Երևանի «Բանանց» մարզադաշտի փոխարեն, որտեղ այժմ կատարվում են վերանորոգման աշխատանքներ, կանցկացնի Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: մանրամասն »

15.07.2008
«Փյունիկը» կխաղա Նիկոսիայում
           Ինչպես տեղեկացրեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի-քարտուղար Վահան Դանիելյանը, հուլիսի15-ին Չեմպիոնների Լիգայի առաջին որակավորման փուլի շրջանակներում կայանալիք «Անորտոսիս» - «Փյունիկ» մրցավեճը Լառնակայի «Անտոնիոս Պապադոպուլոս» մարզադաշտի փոխարեն տեղի կունենա Նիկոսիայի «GSP» մարզադաշտում: Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 22:00-ին: Խաղի մրցավարն է բելգիացի Ժերոմ Էֆոնգ Նզոլոն: մանրամասն »

15.07.2008
Արդար խաղի դասակարգման աղյուսակում առաջինն «Ուլիսն» է
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության երկու շրջանների արդյունքում մասնակից ակումբները "Fair Play" (արդար խաղի) դասակարգման աղյուսակում զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները` Թիմ   Միրավորներ       «Ուլիս»   8,024 «Կիլիկիա»   7,888... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel